Հանդիպում վրացիների հետ 🇬🇪

Մեզ այս շաբաթ այցելել էին վրացիները: Այս շաբաթը շատ հետաքրքիր անցավ:

Առաջին օրը մենք հանդիպեցինք քոլեջում: Այնտեղ վրացիները մեզ սովորեցնում էին իրենց ազգային պարերը: Մեզ շատ դուր եկավ: Նրանց պարերը շատ գեղեցիկ են և ակտիվ:

Երկրորդ հանդիպմանը նրանք խաղում էին ֆուտբոլ մեր դպրոցի ֆուտբոլային թմի հետ: Հետո մենք հանդիպեցինք մեր դպրոցի փոքր դահլիճում և ծանոթացանք իրար հետ: Նրանց մեզ պատմեցին իրենց, պարի խմբի և այլ բաների մասին:

Վերջին անգամ մենք հանդիպեցինք ուրբաթ օրը: Օրվա սկզբում նրանք քոլեջում էին՝ պարապում էին մեդիաուրբաթի համար, քանի որ նրանք մեզ հետ մեդիաուրբաթին էին մասնակցելու: Հետո հանդիպեցինք Ավագ դպրոցի ընթերցասրահում՝ Վրաստանի դեսպանի հետ: Բոլորը նորից ներկայացան և զրուցեցին: Եվ վերջին անգամ մեր հանդիպումը եղավ մեդիաուրբաթին: Վրացիներն իրենց ազգային պարերը պարեցին:

Այս հանդիպումներն ինձ շատ դուր եկան: Շատ հետաքրքիր էր ծանոթանալ վրացիների հետ: Շատ եմ ուզում նորից հանդիպել: : )

Թողնել մեկնաբանություն