- Քերականորեն վերլուծում ենք նախադասությունները:
- Որոշում ենք՝ յուրաքանչյուր բառն ինչ խոսքի մասի է:
- Որոշում ենք՝ յուրաքանչյուր բառն ինչ պաշտոն ունի նախադասության մեջ:
- Երբ մտավ շուկա, փորձված աչքերով չափեց հրապարակը և զինվորների ու խանութպանների եռուզեռում մի անկարգություն նկատեց, որ նրան դուր չեկավ։
Երբ — դերանուն, ժամանակի պարագա
մտավ — բայ, ստորոգյալ
շուկա — գոյական, տեղի պարագա
փորձված — բայ, որոշյալ
աչքերով — գոյական, միջոցի խնդիր
չափեց — բայ, ստորոգյալ
հրապարակը — գոյական, ուղիղ խնդիր
և — շաղկապ
զինվորների — գոյական, հատկացուցիչ
ու — շաղկապ
խանութպանների — գոյական, հատկացուցիչ
եռուզեռում — գոյական, տեղի պարագա
մի — դերանուն, որոշիչ
անկարգություն — գոյական, ուղիղ խնդիր
նկատեց — բայ, ստորոգյալ
որ — դերանուն, ենթակա
նրան — դերանուն, հանգման խնդիր
դուր չեկավ — բայ, ստորոգյալ - Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտնքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին։
գեր — ածական, որոշիչ
ու — շաղկապ
կլոր — ածական, որոշիչ
տղամարդ էր — գոյական, ստորոգյալ
նա — գոյական, ենթակա
և — շաղկապ
հևում էր — բայ, ստորոգյալ
փուքսի — գոյական, հատկացուցիչ
պես — կապ
քրտնքի — գոյական, հատկացուցիչ
կաթիլները — գոյական, ենթակա
շարվել էին — բայ, ստորոգյալ
նրա — դերանուն, հատկացուցիչ
չեչոտ — ածական, որոշիչ
կարմիր — ածական, որոշիչ
երեսին — գոյական, տեղի պարագա - Տարօրինակ թվաց մի վայրկյան այն խռովությունը, որ ընկել էր իր սիրտը, և պատուհաններում հանգիստ դրած այն ծաղկի փայտե թաղարները, որ հաճախ լվանալուց ճերմակել՝ փայլում էին, կամ սենյակի երեք պատերի տակով փռած մինդարներն ու պատերին կպցրած երկար բարձերը անվրդով պատմում էին խաղաղ հրավերքների, ուրախ հարսանիքների, անխռով օրերի մասին։
տարօրինակ — ածական, որոշիչ
թվաց — բայ, ստորոգյալ
մի — դերանուն, որոշիչ
վայրկյան — գոյական, ժամանակի պարագա
այն — դերանուն, որոշիչ
խռովությունը — գոյական, ենթակա
որ — դերանուն, ենթակա
ընկել էր — բայ, ստորոգյալ
իր — դերանուն, հատկացուցիչ
սիրտը — գոյական, տեղի պարագա
և — շաղկապ
պատուհաններում — գոյական, տեղի պարագա
հանգիստ — ածական, ձևի պարագա
դրած — բայ, որոշիչ
այն — դերանուն, որոշիչ
ծաղկի — գոյական, հատկացուցիչ
փայտե — ածական, որոշիչ
թաղարները — գոյական, ուղիղ խնդիր
որ — դերանուն, ենթակա
հաճախ — մակբայ, շամանակի պարագա
լվանալուց — բայ, պատճառի պարագա
ճերմակել — բայ, ստորոգյալ
փայլում էին — բայ, ստորոգյալ
կամ — շաղկապ
սենյակի — գոյական, հատկացուցիչ
երեք — թվական, որոշիչ
պատերի — գոյական, հատկացուցիչ
տակով — գոյական, տեղի պարագա
փռած — բայ, որոշիչ
մինդարներն — գոյական, ենթակա
ու — շաղկապ
պատերին — գոյական, հանգման խնդիր
կպցրած — բայ, որոշիչ
երկար — ածակամ, որոշիչ
բարձերը — գոյական, ենթակա
անվրդով — ածական, որոշիչ
պատմում էին — բայ, ստորոգյալ
խաղաղ — ածական, որոշիչ
հրավերքների — գոյական, հատկացուցիչ
ուրախ — ածական, որոշիչ
հարսանիքների — գոյական, հատկացուցիչ
անխռով — ածական, որոշիչ
օրերի մասին — գոյական, կապ, վերաբերության խնդիր