Հայոց լեզու Տնային աշխատանք 18.04.2022

  1. Նախադասությունների մեջ անհարկի կրկնվող բառերն ու բառակապակցությունները փոխարինիր կա՛մ համապատասխան դերանուններով, կա՛մ հոմանիշենրով, կա՛մ էլ  դո՛ւրս հանիր: Տրված և ստացված նախադասությունները համեմատի՛ր:

Նա արդեն պատկերացնում էր հոյակապ, մեծ գազանին, գազանի հետքից դատելով, պետք է որ մեծ գազան լիներ:
Ըստ հնդկական հավատալիքների` մեհյանի շենքը համապատասխանում է մարդու մարմնին: Եվ եթե մեհյանի կառուցումը չի ավարտվել, կամ մեհյանի որևէ մասը վատ է կառուցվել, ապա կառուցողի մարմնի համապատասխան մասերը կհիվանդանան:
Այդ սալերը, սալերից ամեն մեկը մի քանի տասնյակ տոննա է կշոում, դասավորված են կողք կողքի: Կարծես թե մի քանի տոննայանոց սալերը ոչ թե գահավիժել են վիթխարի բարձունքից, այլ ինչ-որ մեկի կողմից են շարվել: Սալերը նույնիսկ ավազի մեջ չեն թաղվել և նույնիսկ քերծվածքներ չունեն:

Նա արդեն պատկերացնում էր հոյակապ, մեծ գազանին, նրա հետքից դատելով, պետք է որ մեծ լիներ:
Ըստ հնդկական հավատալիքների` մեհյանի շենքը համապատասխանում է մարդու մարմնին: Եվ եթե դրա կառուցումը չի ավարտվել, կամ որևէ մասը վատ է կառուցվել, ապա կառուցողի մարմնի համապատասխան մասերը կհիվանդանան:
Այդ սալերը, դրանցից ամեն մեկը մի քանի տասնյակ տոննա է կշռում, դասավորված են կողք կողքի: Կարծես թե մի քանի տոննայանոց քարերը ոչ թե գահավիժել են վիթխարի բարձունքից, այլ ինչ-որ մեկի կողմից են շարվել: Դրանք նույնիսկ ավազի մեջ չեն թաղվել և անգամ քերծվածքներ չունեն:

2. Տեքստի մեջ անհարկի կրկնվող բառերն ու բառակապակցությունները։ փոխարինի՛ր կա՛մ համապատասխան դերանուններով, կա՛մ հոմանիշներով, կա՛մ էլ դուրս հանիր: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Տիեզերքում կան գերծանր նյութեր և գերթեթև նյութեր:
Պարզվում է` ամենածանր նյութի խտությունից միլիարդ անգամ մեծ է Սիրիուսի (Լուսաստղի) արբանյակը կազմող գերծանր նյութի խտությունր: Արբանյակը ամենահանելուկային աստղերից մեկն է: Այդ աստղի վրա մակերևույթի ջերմությունը մոտ տասնհինգ հազար աստիճան է: Այդ աստղի ձգողական ուժը չափազանց մեծ է: Եթե այդ աստղը կազմող նյութից վերարկուի կոճակի մեծության կշռաքար պատրաստեն, կշռաքարը կշեռքի նժարի վրա երկաթուղային ամբողջ գնացքին կհավասարակշռի:

Տիեզերքում կան գերծանր և գերթեթև նյութեր:
Պարզվում է` ամենածանրի խտությունից միլիարդ անգամ մեծ է Սիրիուսի (Լուսաստղի) արբանյակը կազմող գերծանր նյութի խտությունը: Արբանյակը ամենահանելուկային աստղերից մեկն է: Նրա մակերևույթի ջերմությունը մոտ տասնհինգ հազար աստիճան է: Այդ աստղի ձգողական ուժը չափազանց մեծ է: Եթե այն կազմող նյութից վերարկուի կոճակի մեծության կշռաքար պատրաստեն, այն կշեռքի նժարի վրա երկաթուղային ամբողջ գնացքին կհավասարակշռի:

Թողնել մեկնաբանություն