Աշխարհագրություն Առաջադրանքներ

Ներկայացնել Հարավարևելյան Ասիայի զբոսաշրջության զարգացման նախադրյալները։

Ինչի՞ հաշվին է զարգանում զբոսաշրջությունը։

Հարավարևելյան Ասիայի զբոսաշրջության զարգացման նախադրյալներն են՝ տաք կլիման, բազմաթիվ լողափերը, արևադարձային մրգերը, մշակույթը, տեսարժան վայրերը:

Հարավարևելյան Ասիա

Դասի հղումը 

1. Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները: 

2. Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Աշխարհագրական դիրք, ելք դեպի օվկիանոս, բնական ռեսուրսներ՝ նավթ, բնական գազ, պղինձ, ոսկի, անագ, բարենպաստ կլիմա, որը թույլ է տալիս տարվա մեջ մի քանի բերք հավաքել

3. Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ:

Հարավարևելյան Ասիան բրնձի, մանիոկի,  գետնանուշի, ջուտի, սուրճի, կաուչուկի մեծ արտահանող է:

Հայոց լեզու Տնային աշխատանք 24.04.2022

  • Ստեղծագործում ենք՝ ընտրելով թեմաներից մեկը:
    • Միջին դպրոցի երեք տարիները
    • Ինչ ստացա Միջին դպրոցից
    • Ավարտելով ութերորդ դասարանը
    • այլ

Միջին դպրոցի երեք տարիները

Թվում է, թե այս երեք տարիները միջին դպրոցում շուտ անցան: Սակայն նրանք անցան շատ հետաքրքիր և ես իրոք շատ բան սովորեցի: Այս երեք տարվա ընթացքում ես կապվեցի այստեղի շրջապատին՝ ուսուցիչներին, դասարանին, և չեմ պատկերացնում իմ կյանքը Ավագ դպրոցում: Նաև, երևի, ամենալավ բանը, ինչ պատահեց ինձ հետ այստեղ, դա իմ ընկերներն են: Չեմ պատկերացնում դպրոցական կյանքս առանց իրենց: Նրանք ավելի են գունազարդում իմ օրերը դպրոցում: