- Ամփոփում ենք. կետադրական հիմնական կանոններ:
- Կետադրել համր տեքստը:
Սա շատ հին պատմություն է, որը պատմել են մարդիկ, որոնց համար կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին, որոնք ուսանում էին այնպիսի վարպետների մոտ և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների, որ նրանցից յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել, որ հասել է իմացության գագաթնակետին: Այնպես պատահեց, որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը, քանի որ ինչպես ասվում է. <<Արդյո՞ք հիմար չէ նա, ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում>>:
Նրանք ճամփա ընկան միասին, սակայն ի սկզբանե գիտեին, և նախապես էլ հայտնի էր, որ ի տարբերություն երեք ընկերների, որոնք հմուտ էին և՛ տեսության, և՛ իրագործման մեջ, չորրորդը գիտելիքներով թույլ էր, բայց ըմբռնելու շնորհ ուներ: Որոշ ժամանակ անց, երբ նրանք ավելի լավ ճանաչեցին միմյանց, երեք ընկերները զգացին, որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակներ և որոշեցին նրան տուն ուղարկել: Երբ նա հրաժարվեց, ընկերները նրան ասացին.
— Դա հատուկ է այնպիսիններին, ինչպիսին դու ես՝ անտարբեր առավելություններ ունեցող՝ զարգացած մարդկանց նկատմամբ, և համառելով, որ դու նրանց հետ հավասար ես:
Բայց այնուամենայնիվ, նրանք թույլատրեցին, որ նա հետևի իրենց, թեպետ նրան դուրս մղեցին իրենց շրջապատից: Ստացվեց այնպես, որ նրանք ճանապարհին ոսկորներ և ինչ-որ կենդանու մասեր գտան:
— Ահա, — ասաց առաջինը, — իմ պատկերացմամբ՝ այս կույտի մեջ առյուծի կմախք և ոսկորներ են:
— Իսկ ես, — ասաց երկրորդը, — տիրապետում եմ այնպիսի գիտելիքների, որ կարող եմ այս կմախքի միջոցով վերականգնել առյուծի մարմինը:
— Դե իսկ ես, — ասաց երրորդը, — տիրապետում եմ այնպիսի արվեստի, որ կարող եմ վերադարձնել կյանքը այնպես, որ, ես կարող եմ կենդանանցնել այս մարմինը:
Նրանք որոշեցին այդպես էլ վարվել ոսկորների կույտի հետ` կիրառել իրենց գիտելիքները: Չորրորդը, բռնելով նրանց ձեռքերը, ասաց հետևյալ խոսքերը.
— Թեև ես բավարար տաղանդ և ընդունակություն չունեմ, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բան հասկանում եմ: Սրանք իսկապես առյուծի մնացորդներ են նրան կյանքի կվերադարձնենք, և նա մեզ տեղում կսպանի:
Բայց այն երեքը շատ էին ոգևորվել տեղում գործնական աշխատանք կատարելու հնարավորությունից: Մի քանի րոպե անց նրանց դիմաց կանգնեց մի հսկա կենդանի ու սոված առյուծ: Մինչ այն երեքը զբաղված էին իրենց գործողություններով, չորրոդը բարձրացավ բարձր ծառի վրա: Այնտեղից նա տեսավ, թե ինչպես առյուծը հոշոտեց իր ուղեկիցներին և սլացավ դեպի անապատ: Միակ փրկվածը ծառից իջավ և ճիշտ համարեց վերադառնալ տուն:
3. Հետևյալ հատվածը փոխարել արևելահայերեն:
Հայրապետ Էֆենտին գավառացի այն հայերէն էր, որք դեռ գրեթե տղա Պոլիս կուգան առանց մեկ ստակի: Կը մտնան իբր սպասավոր վաճառականի մը մոտ և օր մը կը տեսնան, թե մարդ եղած են կամ թե ճիշտ ըսելով՝ առևտուրի մարդ եղած: Հայրապետ տոկուն բնավորություն ուներ, աշխատութենե չէր խորշեր. գործ սորվեցավ և դիրք մը ստեղծեց: Տասը տարիներն ի վեր այլևս երևելի վաճառականաց դասն անցած էր:
Հայրապետ Էֆենտին գավառացի այն հայերից էր, ով դեռ տղա լինելով Պոլիս էր գնում առանց գումարի: