Ստեղծագործում ենք:
- Ինչ ստացա ուսումնական տարվանից
- Սպասում
- Անսպասելի հանդիպում
- Երազանքների ճամբարը
- Այս տարվա գարունը
- այլ
Երազանքների ճամբարը
Անցած տարիների ճամբարները ինձ շատ դուր էին եկել և երազանքներիս ճամբարը համարյա թե ոչնչով չի տարբերվում դրանցից: Ես շատ կուզենամ. հետաքրքիր նախագծեր, օրինակ՝ հետաքրքիր ճաշատեսակներ պատրաստել, ճամփորդել ուրիշ քաղաքներով, Երևանով քայլել և տարբեր հետաքրքիր տեղեր այցելել, լողավազան գնալ և այլն: Ես հետաքրքրված եմ ասիական ուտեստներով և ինձ թվում է շատ հետաքրքիր կլինի դրանցից մեկը պատրաստել: Ինձ թվում է, որ շատերին է դա հետաքրքրում և կարելի է հրավիրել տարբեր խոհանոցների խոհարարների, որոնք կսովորեցնեն մեզ այդպիսի հետաքրքիր ուտեստներ պատրաստել: Շատ կուզենայի գնալ այնպիսի վայրեր, որտեղ դեռ դպրոցի հետ չեմ եղել, օրինակ՝ Դիլիջան, Ծաղկաձոր և այլն: Նաև կուզենայի գնալ հնագիտական պեղումների վայրեր: Օրինակ՝ Կարմիր Բլուր, Արենի և այլ: Այսքանը ինձ հերիք է լավ ժամանակ անցկացնելու համար: