Հերոսների բնութագրում
Գլխավոր հերոս (Սարոյան)
Գլխավոր հերոսը այստեղ տուժածն էր: Այն ինչի մեջ նրան մեղադրում էին ինքը մեղավոր չէր:
Նա մեկ խնդիր ունի՝ ինչպես տեսնում ենք նա մտածում է որ բոլոր մարդիկ սխալ են բացի իրենից և այդ պատճառով շատ խնդիրների մեջ է ընկնում: Եվ ես կարծում եմ դա է պատճառը, որ ուսուցիչները չէին հավատում և պատժում էին նրան:
Առաք
Գլխավոր հերոսը իր զարմիկ Առաքին նկարագրում է ինչպես կլորադեմ, թուխ և արտակարգ բարեկիրթ: Ստեղծագործությունը կարդալիս նաև կարելի է նկատել, որ Առաքը այդքան էլ լավը չէ, նա միայն իր մասին է մտածում: Գլխավոր հերոսին մեղադրել էին մի քանի ոտանավոր գրելու մեջ, սակայն այդ ոտանավորները գրել էր Առաքը: Առաջին անգամ կարող է ծիծաղալու էր, բայց նորմալ մարդը տեսնելով, որ իր արարքի պատճառով ինչ-որ մեկին վատ է այլևս նույն բանը չէր անի: Իսկ ինչպես տեսնում ենք Առաքը շարունակեց գրել այդ ոտանավորները, ինչի պատճառով գլխավոր հերոսին պատժում էին: Նա կարող էր բացատրել ուսուցչուհուն, տնօրենին, որ դա ինքն էր արել: Այստեղ իրոք կարելի է հասկանալ, որ Առաքը միայն իր մասին է մտածում:
Ուսուցչուհի միսս Դաֆնի
Միսս Դաֆնին ինձ թվում է, հոգնած էր: Հոգնած էր այդ ուսուցչի կյանքից և այդ պատճառով նրան նյարդայնացնում էր, երբ մեկն իրեն չի պահում այնպես, ինչպես նա է ուզում: Այդպես նա ջղայնացավ գլխավոր հերոսի վրա՝ ոտանավորը գրելու պատչառով: Միսս Դաֆնին սկսեց արտահայտել իր ջղայնությունը ֆիզիկական ուժ օգտագործելով, ինչը այն ժամանակ նորմալ էր համարվում: Բայց ավելի շատ նա ջղայնացավ, երբ իր և տնօրենի սիրավեպի մասին իմացավ գլխավոր հերոսը: Վերջիվերջո ես կարծում եմ, որ նա հոգնած է այդ ամենից:
Տնօրեն
Սկզբում տնօրենը պահում էր իրեն ինչպես միշտ՝ պատճում էր գլխավոր հերոսին, բայց երբ գլխավոր հերոսը սկսեց գլխի ընկնել նրա և միսս Դաֆնիի սիրավեպի մասին, տնօրենը չպատժեց նրան, այլ ուղղակի ձևացրեց, թե պատժում է այն պայմանով, որ տղան պետք է գրի ավելի գեղեցիկ ստեղծագործություն: Այդ որոշումը երևի հավիտյան փչացրեց իր և միսս Դաֆնիի միջև հարաբերությունները: Միսս Դաֆնին հիասթափվեց տնօրենի մեջ և նա ինքը նույնպես: Ինձ թվում է տնօրենը պատժելով նաև ուզում էր ուժեղ թվալ միսս Դաֆնիի աչքերում, բայց նրանից հետո, ինչ միսս Դաֆնին տեսավ, որ տնօրենը չպատժեց տղային, նա ասես ջարդվեց, այլևս չուներ ցանկություն պատժել գլպավոր հերոսին: