Հիշում եմ, թե ինչպես մի անգամ՝ 2019 թվականին, համարյա թե ամբողջ դասարանը 2 օրով գնացել է Գյումրի։ Գնացքով գնացինք այնտեղ ու այդ ընթացքում շատ խաղացինք ու խոսացինք։ Հետո հասանք, իրերը հանեցինք ու գնացինք զբոսնելու։ Բայց հետո, երբ վերադարձանք, զվարճանքը սկսվեց։ Այդ ժամանակ մեր ուսուցիչները գնացին խանութ և, մեր կարծիքով, երկար ժամանակ չէին վերադառնում։ Եվ մենք վախեցանք, ինչպես հիշում եմ, նույնիսկ զանգահարում էինք նրանց, բայց չպատասխանեցին։ Այս ընթացքում մի քանի դասընկերների միջև կոնֆլիկտ առաջացավ, չեմ հիշում ինչու, և արդեն կռիվ էր սկսվում, բայց մենք նրանց հանգստացրինք, դրանից հետո ուսուցիչները եկան և ամեն ինչ լավ էր։ Այդ պահերը այնքան խառնված էին և բոլորը լարված էին: