Դասարանական աշխատանք Հայոց լեզու | Գոյականի տեսակները

Անձնանիշ և իրանիշ գոյականներ

Անձնանիշ են միայն անձ ցույց տվող գոյականները, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝

  • անձնանուններ, oրինակ՝  Հովհաննես Թումանյան
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝ դերասան, որսորդ, տնտեսուհի:

Իրանիշ են այն գոյականները, որոնք ցույց են տալիս՝

  • իրեր, oրինակ՝  պատ, աթոռ, ծաղիկ
  •  կենդանիներ, oրինակ՝ արջ, կրիա,
  • երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝  սեր, ամպրոպ և այլն:

Կատարիր առաջադրանքները:

  1. Առանձնացրեք գոյականները:

Խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար, ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, գաղտնի, պահել, ոսկեզօծել, երկաթյա:

2. Առանձնացրեք անձնանիշ գոյականները:

Մարդ, սեղան, պատուհան, կրիա, որսորդ, աթոռ, մայր, դուստր, գիրք, երջանկություն, երազանք, Աշոտ, վարդ:

3.Գրեք գոյականների թիվը, ապա տեսակը՝ իրանիշ են, թե անձնանիշ:

Մահճակալից — եզակի, իրանիշ
Տաբատով — եզակի, իրանիշ
Ոտքերին — հոգնակի, իրանիշ
Բերանում — եզակի, իրանիշ
Սենյակի — եզակի, իրանիշ
Պատերի — հոգնակի, իրանիշ
Մորը — եզակի, անձնանիշ
Քեռակնոջ — եզակի, անձնանիշ
Նամակով — եզակի, իրանիշ
Խոսքերից — հոգնակի, իրանիշ

Գոյականի մասին

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական: Առարկա ասելով հասկանում ենք՝

  • իրեր, oրինակ՝  պատ, աթոռ, ծաղիկ,
  • կենդանիներ, oրինակ՝ արջ, կրիա,
  • երևույթներ, օրինակ՝ երազանք, ամպրոպ և այլն,
  • անձինք, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝

Գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • հասարակ և հատուկ գոյականներ,

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ։ Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն։

  • թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ

Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն
իր ամբողջ բազմազանությամբ, իսկ վերացական գոյականները նյութական
մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս հատկանիշներ, երևույթներ
(բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են
առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։

  • անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ

Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները։
Անձ ցույց տվող գոյականները սովորաբար ներգոյական հոլով չեն ունենում, իսկ ոչ անձ ցույց տվողների ճնշող մեծամասնությունը այդ հոլովն ունի։ Անձ ցույց տվողները պատասխանում են «ո՞վ», իր ցույց տվողները՝ «ի՞նչ» հարցին։