Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝
առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան: Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը:
Բջջի օրգանական նյութերն են սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը և նուկլեինաթթուները։
Սպիտակուցները դրանք բարդ օրգանական նյութեր են, որոնք բաղկացած են ամինաթթուներից, որոնք նաև կենսաբանական պոլիմերներ են՝ կազմված ամինաթթուներից։ Կազմված են ամինո խմբից, որոնք բոլոր սպիտակուցների մոտ նույնն են։ Սպիտակուցի բարդ կառուցվածքը ունի առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային կառուցվածքներ։ Սպիտակուցի կառուցվածքը շատ ամուր չէ, հերիք է ջերմաստիճանի բարձրացում, և սպիտակուցը փոխում է իր կառուցվածքը։ Սպիտակուցների մոլեկուլների պեպծիդային շղթան նրա առաջնային կառուցվածքն է։ Սպիտակուցի երկրորդային կառուցվածքը ոլորված շղթա է։ Պոլիպեպծիդային շղթայի երկրորդային կառուցվածքի լրացուցիչ պարուրվելուց ստեղծվում է երորդային կառուցվածքը, որում առաջանում է ջրածնային և հիդրոֆոբ կապեր։ Չորրորդ կառուցվածքը ավելի բարդ է և կազմված է ավելի բարդ ձևով։
Ճարպերը կենդանական և բուսական հյուսվածքների բաղադրիչներ են։ Կազմված են հիմնականում գլիցերինի և տարբեր ճարպաթթուների միացություններից՝ գլիցերիդներից։ Պարունակում են կենսաբանորեն ակտիվ ֆոսֆատիդներ, ստերիններ և որոշ վիտամիններ։ Ճարպերը սննդի անհրաժեշտ և առավել կալորիական բաղադրամասեր են և օրգանիզմի էներգիայի աղբյուր։ Դրանք նպաստում են սննդի մեջ օգտագործվող այլ մթերքների ավելի լավ ու լիարժեք յուրացմանը, հաճելի համ ու բուրմունք են տալիս մթերքներին։ Ճարպերի նկատմամբ մարդու պահանջը կազմում է օրական 1-1,5 գ՝ 1 կգ զանգվածի հաշվով (օրինակ՝ 70 կգ զանգվածով մարդու համար այն կազմում է օրական 70-105 գ)։
Ածխաջրերը նույնպես օրգանական նյութեր են, որոնք հանդիպում են և բուսական բջիջներում, և կենդանական բջիջներում։ Բաղկացած են ածխածնից, թթվածնից և ջրածնի ատոմներից։ Ըստ կառուցվածքի լինում են պարզ (մոնոսախարիդներ) և բարդ ( պոլիսախարիդներ)։ Պարզ միաշաքարներից են գլյուկոզա, ռիբոզան։ Երկու միաշաքար միասին կազմում եմ երկշաքար, որոնցից է օրինակ կաթնաշաքարը և շաքարավազը։
Օրգանական կարևոր նյութերից են Լիպիդները, որոնք լինում են 2 տեսակ՝ յուղեր և ճարպեր։ Լիպիդները հիդրոֆոբ են, լուծվում են օրգանական այլ լուծիչներում՝ օրինակ սպիրտում։ Ունեն կառուցողական և էներգիական ֆունկցիա, քայքայվելիս առաջացնում է ջուր և էներգիա։ Որոշ կենդանիների պարագայում կուտակվում է օրգանիզմում ծառայելով որպես ջրի աղբյուր։ Լիպիդները մարդու համար կարևոր են, քանի որ մտնում են մի շարք վիտամինների, հորմոնների կազմի մեջ, բայց նրանք շատ քանակը բերում է կուտակմանը օրգանիզմում, անոթների պատի լուսանցքի նեղացման որը անմիջական վտանգ է մարդու կյանքի համար։
