Տանը՝ դաս 1,2։ Պատասխանել 6-րդ էջի 1- 10 հարցերին, 10-րդ էջի 1-7 հարցերին։ Կատարել մարմինների էլեկտրականացման երևույթը ցուցադրող փորձեր։ Մեկնաբանությունները և եզրակացությունները տեղադրել անհատական բլոգներում, հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։ Ֆիզիկա և աստղագիտություն 9: Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք / Է.Ղազարյան, Ա.Կիրակոսյան, Գ.Մելիքյան, Ռ.Թոսունյան, Ս.Մաիլյան, Ս.Ներսիսյան, Երևան, Էդիտ Պրինտ, 2015թ․
6-րդ էջի 1- 10 հարցեր
1. Ինչպիսի՞ ուժերի եք ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից:
Ֆիզիկայի նախորդ դասընթացից ծանոթացա շփման, էլեկտրամագնիսական, ձգողականության և միջուկային ուժերի հետ:
2. Ինչու՞ ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ:
Ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ, քանի որ այն շատ թոքր է:
3. Ինչպե՞ս են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտը:
Շփված պլաստմասսայե գրիչը զգում է թերթի շերտը:
4. Ինչպե՞ս են փոխազդում նույն ձողով շփված թղթի երկու շերտերը:
Նույն ձողով շփված թղթի երկու շերտերը իրար վանում են:
5. Ինչպե՞ս են կոչվում իրար շփվելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:
Իրար շփվելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժը կոչվում է էլեկտրականացում:
6. Ինչպե՞ս է առաջացել <<էլեկտրականություն>> անվանումը։
<<Էլեկտրականություն>> անվանումը առաջացել է, երբ հույները սաթն անվանում էին <<էլեկտրոն>>, որից էլ առաջացել է <<էլեկտրականություն>> բառը:
7. Էլեկտրական լիցքերի ի՞նչ տեսակներ կան:
Կան երկու տեսակի էլեկտրական լիցքեր՝ դրական և բացասական:
8. Ինչպե՞ս են փոխազդում նույն նշանի լիցք ունեցող մարմինները:
Նույն նշանի լիցք ունեցող մարմինները իրար վանում են:
9. Ձևակերպեք Կուլոնի օրենքը:
Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց հեռավորության քառակուսուն:
10. Ո՞րն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում:
Էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում կոչվում է Կուլոն (1 Կլ):
Աjն նշանակում են q տառով:
10-րդ էջի 1-7 հարցերին
1. Ո՞ր երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը:
Էլեկտրացույցի աշխատանքը հիմնված է լիցքավորված մարմինների փոխազդեցության վրա:
2. Նկարագրեք դպրոցական էլեկտրացույցի կառուցվածքը:
Պարզագույն դպրոցական էլեկտրացույցը կազմված է մետաղե շրջանակին ագուցված պլաստմասսայե խցանի միջով իջեցված մետաղի ձողից, որի ծայրին ամրացված է ալյումինի նրբաթիթեղի երկու թերթիկ: Շրջանակը երկու կողմից փակված է ապակիով:
3. Ի՞նչ է էլեկտրաչափը:
էլեկտրաչափը էլեկտրացույցի մի տեսակ է, որտեղ թերթիկների փոխարեն մետաղե ձողին ամրացված է ալյումինե թեթև սլաք, որը, լիցքավորելով ձողից, որոշակի անկյունով նրանից վանվում է: Որքան մեծ է էլեկտրաչափի լիցքը, այնքան մեծ է սլաքի շեղման անկյունը:
4. Ըստ էլեկտրացույցի թերթիկների բացման անկյան կամ էլեկտրաչափի սլաքի շեղման՝ ինչպե՞ս են դատում նրանց լիցքի մասին:
Որքան մեծ է էլեկտրացույցի լիցքը, այնքան մեծ է թերթիկների բացման անկյունը։ Որքան մեծ է էլեկտրաչափի լիցքը, այնքան մեծ սլաքի շեղման անկյունը։
5. Ինչպե՞ս ցույց տալ փորձով, որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի:
6. Կարելի՞ է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել:
Ոչ, լեկտրական լիցքը հնարավոր չէ անվերջ բաժանել:
7. Որքա՞ն է տարրական լիցքը:
1,6 * 10-16