Հայոց լեզու՝ թարգմանական նյութերի ներկայացում, անցած նյութի կրկնություն՝
Գրակ՝ Հայ գրողները՝ Հայաստանի մասին
Թադևոս Տոնոյան
Ինձ մնացել ես լոկ դու, Հայաստա՜ն
Ինձ մնացել ես լոկ դու՜, Հայաստա՜ն`
Տանս չափ ու դեռ Խոսքին համընթաց,
Թաց աչքերիս մեջ` մանկան, անհաստատ,
Դատապարտվածիդ արցունքներ են թաց.
Ինձ ափսոսանքն է պատում անեզեր.
Մեզ էլ էր տրվել Լեզուն Կենդանի,
Տանիքդ դարձյալ փլվել, ու հույսն է
Ուսն իր ետ քաշում մեր Բեռան տակից:
Լռե՜լ, անհու՜նչ են երգերդ անգիր`
Կիրակնամուտի երեկոների.
Ներիդ գնում է դարձյալ ետևից`
Դևից ծանակված ու հոտին գերի:
Վերլուծություն
Հեղինակը այս բանաստեղծության մեջ նկարագրում է հայրենիքի իր կապվածությունը։ Կարծում եմ այս բանաստեղծությամբ հեղինակը ուզոմ է ասել, որ Հայաստանը շատ դժվարության միջով է անցել, շատ կորուստներ ունեցել, բայց միևնույն է նա չի կորցրել իր սերը հայրենիքի հանդեպ։ Նաև միգուցե հեղինակը իր կարոտն էր հայրենիքի հանդեպ ուզում արտահայտել։ Բանաստեղծության մեջ Հայաստանը, կարծես թե, նկարագրված է որպես դժբախտ երկիր, բայց բանաստեղծը փորձել է այնպես անել, որպեսզի կարդացողը հասկանա, թե ինչ էլ լինի և որտեղ էլ լինի, միևնույն է իր հայրենիքի պես տեղ չկա։
Հենրիկ էդոյան
ՄԻ ՍԻՐՏ ՀԱՐԱՏԵՎ
Փոքրիկ երկիր` սեղմված
լեռների կոնքերում, ի՞նչ երգ ես
ուզում լսել, ի՞նչ խոսքեր ես հիմա
տեսնում քո երազում: Չորացած
կոկորդի մեջ, ամռան
կիզիչ օդում, ընկնում են բառերը
անձայն ու անարձագանք,
ինչպես ծառեր` կտրված
օտար մի ձեռքով, ինչպես շիրմաքարեր,
որոնց տակ աշխարհը
չունի ոչ մի չափում:
Կարճ ինչպես կյանքի խոստում,
երկար ինչպես քունը մղձավանջային
բառերը չեն հասնում քեզ:
Ի՞նչ երգ ես ուզում լսել
քո հին երազում: Այն, ինչ ունես դու,
մի սիրտ է հարատև,
որ բաց է և արթուն:
Վերլուծություն
Բանաստեղծը այս բանաստեղծության միջոցով իր վերաբերմունքն է ցույց տալիս իր հայրենիքին և այդ վերաբերմունքի մեջ ավելի շատ տխրություն կա, քան հպարտություն․ որ սովորաբար լինում է հայրենիքին նվիրված բանաստեղծություններում։ Բանաստեղծության մեջ անբացատրելի վախ կա առ այն, որ հայրենիքը աշխարհի կողմից մերժված է, անտեսված, չնայած որ այդ մասին բանաստեղծը բաց ձևով չի գրել։ Նույնսիկ ապագայի նկատմամբ տարակուսանք ու կասկածներ է բանաստեղծը թաքցրել իր տողերում։
Կատարված է Գոհար Բարսեղյանի հետ: