Հայոց լեզու | Գոյական. գոյականի թիվը 27.09.2022

  1. Առանձնացրեք գոյականները

Կաղնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական,  հեծանիվ,  պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի:

2. Մանկիկմայրմանկությունզավակորդիգագաթառյուծ
 բառերը գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ- մանկիկ, մայր, զավակ, որդի, առյուծ
Ի՞նչ- մանկություն, գագաթ

3.Տրված բառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով —եր կամ —ներ վերջավորությունը, օրինակ՝ սեղան-սեղաններ

  1. պարան, սեղան, սիրտ, շուն, գիրք, դասարան, գետ, բառարան

Պարաններ, սեղաններ, սրտեր, շներ, գրքեր, դասարաններ, գետեր, բառարաններ:

4.Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին:
Փորձի՛ր բացատրելթե ո՞ր բառերին է —եր վերջավորություն ավելանումո՞ր բառերին՝ —ներ:

Ա. Ծառ — ծառեր, ձայն — ձայներ, հոտ — հոտեր, քար — քարեր, կով — կովեր, արջ — արջեր, փունջ — փնջեր, լուր — լուրեր, բառ — բառեր, բեղ — բեղեր, հայ — հայեր, հայր — հայրեր, ցեղ — ցեղեր, սիրտ — սրտեր, գիր — գրեր, սյուն — սյուներ, պատ — պատեր, հույն — հույներ, ձու — ձվեր, սուր — սրեր, քիթ — քթեր, քույր — քրեր, մայր — մայրեր, ձեռք — ձեռքեր, ոտք — ոտքեր, տատ — տատեր, պապ — պապեր:

Ա խմբի բոլոր բառերը միավանկ են և այդ պատճառով ավելացնում ենք “եր” վերջավորությունը:

Բ. Եղբայր — եղբայրներ, աթոռ — աթոռներ, պապիկ — պապիկներ, տատիկ — տատիկներ, գրպան — գրպաններ, թութակ — թութակներ, եղնիկ — եղնիկներ, ոչխար — ոչխարներ, սեղան — սեղաններ, թռչուն — թռչուններ, մեքենա — մեքենաներ, բարեկամ — բարեկամներ, աշակերտ — աշակերտներ, մատյան — մատյաններ, հեռախոս — հեռախոսներ, ծաղկավաճառ — ծաղկավաճառներ, պանրագործարան — պանրագործարաններ:

Ա խմբի բոլոր բառերը բազմավանկ են և այդ պատճառով ավելացնում ենք “ներ” վերջավորությունը:

Թողնել մեկնաբանություն