Մեր աչքի առջև էին հինավուրց ճարտարապետական կոթողները, վերասլաց գմբեթներով տաճարները։ Որքան իմաստուն մտքեր են բողբոջել ու ծաղկել նրանց կամարների տակ, որքան մագաղաթներ են զարդարվել մեսրոպյան մարգարիտներով ու անկրկնելի գույնզգույն մանրանկարներով։ Այո, դա հին ու իմաստուն երկիր էր աղքատ, սակայն վեհ մի երկիր, որտեղ գեղջուկի անխոնջ տքնությամբ անջրդի հողերն առատ բերք էին պարգևում ու կյանք տալիս իմաստությանը։
Եվ այդ ամենը հիմա անուրջ է, որ հոդս է ցնդել ամպի քուլայի պես։ Այդ երկրից մենք՝ հայերս, թողել էինք ու հեռացել անզոր մղկտալով։ Սուգ ու արտասուք եղավ։ Հեցկլտոցը, աղեխարշ ճիչերը սիրտ էին կեղեքում, կոկորդ խեղդում, անակնկալ խորվակը մոլեգին իջել էր հինավուրց երկրի վրա։ Անիրեն բռնակալն իր սուրը կարկառեց դեպի խոնարհ գեղջուկի խեղճ հյուղը և միլիոնավոր անբասիր սրտեր խորխովեց։ Անթիվ երազներ իսպառ վերացան և անհամար հույսեր, նվիրական եթերային ի դերև ելան։ հատուկենտ մարդիկ փրկվեցին այդ անօրեն հաշվեհարդարից։
1. Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր՝ որքան կարող ես։
2. Գտիր տեքստում հնչյունափոխված բառերը։
վերասլաց, ծաղկել, տքնությամբ, անջրդի, հեռացել, հեցկլտոցը, բռնակալն, խորխովեց։
3. Գտիր երկուական պարզ, ածանցավոր, բարդածանցավոր և բարդ բառեր։
պարզ — աչք, հայեր։
ածանցավոր — եթերային, նվիրական։
բարդածանցավոր — ճարտարապետական, նվիրական։
բարդ — արտասուք, անօրեն։
4. Տեքստից գտիր կառույց, երփներանգ, երազ, ջանք, գյուղացի, անսպասելի բառերի հոմանիշները։
տաճար, գույնզգույն, անուրջ, անխոնջ, գեղջուկ, անակնկալ
5. Գտիր ածականները, որոշիր տեսակները։
հինավուրց — որակական
վերասլաց — որակական
6. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։