Լաբորատոր  փորձեր` <<Քիմիական  ռեակցիաների տեսակները՚>>

Հարցեր

Ո՞րն է կոչվում երևույթ:

Երևույթներ են կոչվում բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները:

Ո՞րն է կոչվում ֆիզիկական երևույթ: Օրինակներ:

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
Օրինակ՝ ջրի գոլորշիացումը:

Ո՞րն է կոչվում քիմիական երևույթ:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Քիմիական փոխարկում, քիմիական երևույթ, քիմիական ռեակցիաների ընթացքում առաջանում են նոր նյութեր, նոր ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական հատկություններ:

Քիմիական ռեակցիայի հատկանիշները որո՞նք են:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` ջերմության կլանում կամ անջատում, գույնի, համի փոփոխություն, հոտի առաջացում կամ անհետացում, նստվածքի, ջրի և այլնի առաջացում կամ անհետացում, գազի անջատում կամ անհետացում:

Թողնել մեկնաբանություն