Տնային առաջադրանք՝ դաս 6 և 7։ Պատասխանել դասգրքի էջ 24-ի 1-5 հարցերին։ Դիտել տեսանյութը և թարգմանել Հրապարակել բլոգներում, հղումն ուղարկել ինձ։
1. Ո՞ր լիցքակիրներին են անվանում ազատ: Որո՞նք են ազատ լիցքակիրները՝ ա. մետաղներում, բ. էլեկտրոլիտներում:
Մի շարք մարմիններում լիցքավորված մասնիկները՝ էլեկտրոնները, իոնները, կարող են ազատ տեղաշարժվել մարմնի մի մասից մյուսը: Այդպիսի լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ:
ա. Ազատ լիցքակիրները մետաղներում նրանք են, որոնք պոկվել են ատոմներից: Այդ էլեկտրոնների ամբողջությունն անվանում են էլեկտրոնային գազ:
բ. Ազատ լիցքակիրները թթուների, հիմքերի, աղերի ջրային լուծույթներում, որոնք անվանում են էլեկտրոլիտներ, դրական և բացասական իոններն են:
2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:
Էլեկտրական հոսանք են անվանում լիցքավորված մասնիկների ուղղորդված (կարգավորված) շարժումը:
3. Բացատրեք. թե 13-րդ նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը: Ինչու՞ է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև:
Ա էլեկտրացույցը լիցքավորված է դրական էլեկտրաններով, իսկ Բ էլեկտրացույցը էլեկտրաչեզոք է: Միացնելով երկու էլեկտրացույցերի գնդիկները մետաղալարով, Բ էլեկրացույցը լիցքավորվում է: Մետաղալարում ստեղծվում է էլեկտրական դաշտ և էլեկտրոնները տեղաշարժվում են դեպի Ա-ն, իսկ դրական լիցքերը դեպի Բ և ուժերը հավասարվում են։
Մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև է, քանի որ էլեկտրացույցների էլեկտրական դաշտերը իրար չեզոքացնում են։
4. Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:
Լուսադիոդի լուսարձակումը պայմանավորված է դրական լիցքակիրների ուղղորդված շարժմամբ։
5. Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը:
Էլեկտրական հոսանքը ստեղծում է դրական և բացասական իոնների ուղղորդված շարժմամբ, այսինքն առաջին իոնները շարժվում են հոսանքի ուղղությամբ, իսկ երկրորդ իոնները շարժվում են հոսանքի ուղղությամբ հակառակ: