Գրականություն Դասարանական և Տնային աշխատանք 11.10.2022

1. Կարդա՛լ պատմվածքը

2. Իմ մտորումները պատերազմի մասին

Պատերազմը ինձ համար շատ անիմաստ բան է: Բանակը կարելի է ասել կազմված է անմեղ մարդկանցից, որոնց ուղարկում են կռվելու և նույնիսկ իրենց մահին: Այս դեպքում դա շատ սխալ է, կարծում եմ կան ավելի հանգիստ տարբերակներ կոնֆլիկտները լուծելու՝ առանց զոհերի:
Սրանք ֆիզիկական սպանություններ էին: Եվ կան հոգեբանական սպանություններ: Հիմա նույնպես այդպիսի բաները շատ են լինում: Մարդիկ կարող են տխրությունից և կարոտից՝ կորցրած հարազատի հանդեպ հոգեբանորեն սպանվեն: Դրա պատճառով մարդիկ իրենք իրենց են նույնիսկ սպանում:

Այս բոլոր օրինակները բերելով ես ուզում եմ ասել, որ սպանությունները՝ դրանց մեծ մասը, ճիշտ չեն: Չի կարելի անմեղ մարդուն իր կյանքից զրկել, չթողնել նորմալ և երկար կյանք ապրել:

3. Պատերազմ հասկացությունը իմ ձևակերպմամբ, համացանցային ձևակերպումներ։

Համացանցային ձևակերպում
Զինված ընդհարում՝ կռիվ երկու կամ ավելի պետությունների միջև:

Իմ ձևակերպում
Խաղաղության համար կռիվ:

4. Բառեր, որոնք օգտագործվում են պատերազմական այս փուլում՝ բառարանային էքսկուրս․ զենքերի անուններ, այլ․․․

Զենք, հրազեն, սառը զենք, ազդանշանային զենք, օդաճնշիչ զենք, փամփուշտ, ռազմամթերք, նետողական զենք և այլն

5. Վերլուծում եմ պատմվածքը՝ իմ տպապվորությունը, ինչ փոխանցեց․․․

Այս պատմվածքը սկսվում է վարսավիրանոցում: Այնտեղ սափրիչը սափրում էր հաճախորդին՝ Սարոյանին, երբ հանկարծ ներս մտավ մի տղա, որը ասաց, որ պատերզմ ք հայտարարվել: Սարոյանը հարցրեց նրա անունը, քանի տարեկան է և այլն: Այդ պահին սափրիչը իրոք ջղայնացավ, և ասաց, որ նրանք երկուսն էլ հիմար են և, որ նրանք դուրս գան իր վարսավիրանոցից: Սարոյանը հասկացավ, որ սափրիչը կարիք ունի արտահայտելու իր կարծիքը, բայց չգիտի ում: Եվ նա որոշեց լսել սափրիչին: Նա ասաց, որ միայն հիմարները կարող են հայտարարել պատերազմի մասին և բոլորին վախեցնել, և միայն հիմարներն են կարող վախենալ և հավատալ դրան: Եթե մարդիկ չհավատան, պատերազմ չէր լինի և մարդիկ չէին ունենա այդ վախը: Սարոյանը հասկացավ, որ սափրիչը մեծ գաղափարներ ունի:

Իմ կարծիքով տղան այստեղ խորհրդանշում է ամբողջ ժողովուրդը, որը տարածում է լուրեր և վախենում է պատերազմից: Սարոյանը այստեղ խորհրդանշում է գրողներին, մարդկանց, որոնք լսում են ուրիշներին և այլն: Սարոյանը շատ բարի էր, հասկացող:

Այս պատմվածքը խորը իմաստ ունի: Այն ցույց է տալիս մարդկանց վախը պատերազմի հանդեպ:

Թողնել մեկնաբանություն