Առաջադրանքների շտեմարան սկսնակների համար
1. Այս տարվա ամենահետաքրքիր դեպքը գրավոր պատմիր ու պատմությունդ վերնագրի՛ր (եթե չգիտես հետաքրքիր մի դեպք, ամառվա մի օ՛րը նկարագրիր):
2. Մի բառով գրի՛ր:
ա) Ո՞վ է այն մարդը, որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:
Որսորդ
բ) Ի՞նչն է այն առարկան, որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:
Վարագույր
գ) Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:
Մոծակ
դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով:
Վարսավիր
ե) Ի՞նչն է այն պղնձյա առարկան, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:
Զանգակ
3. Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:
Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:
Դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ
4. Բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:
պար — պարել
երգ — երգել
կանչ — կանչել
հարց — հարցնել
Առաջին բառերը գոյականներ են, իսկ երկրորդը բայեր:
5. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:
Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած, ընծա, կեռաս:
Մի օր Աշոտը
6. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:
Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:
7. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:
Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Որոշ մարդիկ էլ այդպիսին են:
Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Որոշ մարդիկ էլ այդպիսին են: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:
8. Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու (աշխատիր չկրկնել):
Օրինակ՝ քարե, րարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:
Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:
Քույր — մաքրասեր, զվարճալի, գեղեցիկ
Եղբայր — խիզախ, ցածրահասակ, քաջ
Մայր — բարի, խորդ, սևաչյա
Հայր — աշխատասեր, հոգատար, խելացի
Տատիկ — ալեհեր, ծեր, շատախոս
Պապիկ — խաղասեր, անտիկ, բարեսիրտ
9. Գրավոր պատմիր՝ տրված բառն ի՞նչ է նշանակում:
Գիրք, դիմակ, դերասան, ընկույզ, ժպիտ, երեխա:
Գիրք — թերթիկներ դասավորված իրար վրա, որոնց վրա տպված է տեքստ, և այդ ամենը հաստ պատյանի մեջ, որը կարելի է բացել և կարդալ թերթիների գրվածը:
Դիմակ — կտորից դեմքը փակող պատյան, որը պաշտպանում է վիրուսներից, կամ ուղղակի փակում է դեմքը:
Դերասան — մարդ, ով դեր է կատարում և նկարվում է ֆիլմերում, կա թատրոններում:
Ընկույզ — ընդեղենի տեսակ, որը աճում է ծառի վրա և ունի հաստ պատյան, որի մեջ ուղեղի նման ընդեղեն է:
Ժպիտ — դեմքի միմիկա, որը ցույց է տալիս ուրախություն:
Երեխա — նման է մարդու փոքրիկ տեսակին:
10. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:
Ո՞վ ի՞նչ արեց:
Ի՞նչը ի՞նչ եղավ:
Ովքե՞ր ի՞նչ են անում:
Ինչե՞րը ի՞նչ են լինում:
Անին կարդաց:
Ապակին կոտրվեց:
Ընկերները ուտում են:
Կենդանիները մահանում են:
11. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր (ի՞նչ են ցույց տալիս, ի՞նչ հարցհրի են պատասխանում) ու գրիր:
Ա. Տղա, թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ, ուսուցիչ, թռչուն, հեղեղ, մարդիկ, կանայք, դերձակ:
Բ. Հնձում են, խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:
Ա խմբում գոյականներ են, իսկ Բ դիմավոր խմբում բայեր:
12. Ինչպիսի՛ հարցին պատասխանող ընդգծված բառերը տեքստից հանի՛ր: Համեմատիր, տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:
Ասում են, Թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է աոաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե՝ «կոկորդիլոսի արցունք է թափում»:
13. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով՛ գրավոր պատմի՛ր):
Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք, գնացինք, շատ թե քիչ, մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք, դու քաղա՛ք, ոչ մի բան միագույն չէր:
Տներն ինչի՞ց էին կառուցված: Ծառերը, թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին, Ինչպիսի՞ն էին, Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:
Տները կառուցված էին քաղցրավենիքից: Ծառերը, թփերն ու ծաղիկները գույնզգույն էին, բայց և քաղր, համեղ: Կենդանիները սովորական էին, բայց ունեին իրենց վրա շատ զարդարանքներ՝ նույնպես քաղցրություններից: Քաղաքը փոքրիկ էր և շատ հետաքրքիր էր այն ուսումնասիրելը: Քաղաքը այնդպիսի գույնզգույն էր դարձել, քանի որ ամեն տեղ քաղցրավենիքներ էին, համարյա թե ամեն ինչ դրանից էր պատրաստված: Մարդիկ սովորական էին, բայց նրանց շորերը, նրանց զարդերը և նույնիսկ դիմահարդարումը քաղցրավենիքից էր և գույնզգույն: Այդ քաղաքում կար մի մեծ քաղցրավենիքի գործարան, որտեղ և բնակիչների մեծ մասը աշխատում էր: Նաև կային սովորական աշխատանքներ, ինչպիսինն են օրինակ՝ կոշկակարը, դերասանը և այլն: Սկզբից բնակիչները ինձ չէին ուզում ներս թողնել, քանի որ ես նրանց նման չէի, իսկ նրանք, ինչպես հասկացա, ընդհանրապես ուրիշ մարդկանց չեն տեսել: Բայց ես նրանց համոզեցի, նրանց հետ մեղմ էի խոսում և վերջապես բնակիչները ինձ թողեցին ներս: Այս քաղաքը ինձ շատ էր հետաքրքրել, այնպես որ ես ուզեցա այն ավելի ուսումնասիրել: Ես շատ մարդկանց հետ ծանոթացա, փորձեցի աշխատել այնտեղ և այլն: Ինձ այս քաղաքում շատ դուր եկավ, բայց մենք շարունակեցինք մեր ժանապարհը և այլևս չտեսանք այս քաղաքը:
14. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա, գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):
Զարմացա — եզակի: Տեսանք — հոգնակի: Փնտրում ես — եզակի: Վազում եք — հոգնակի: Կտա — եզակի: Կհասնեն — հոգնակի:
15. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը բացատրի՛ր:
Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:
Ա
Ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ
Բ
Ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, պայծառ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա
Գ
Վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել
Ա խմբում գոյականներ են, Բ խմբում ածականներ, իսկ Գ խմբում բայեր:
16. Հականիշները (հակառակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի՛ր:
Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:
Միշտ — երբեք
անարատ — արատավոր
ոչնչացնել — ստեղծել
բացահայտ — գաղտնի
թույլ — ամուր
վերջին — առաջին
համաձայնել — մերժել
հանգստանալ — աշխատել
գտնել — կորցնել
հավաքել — վատնել
աջ — ձախ
արթուն — քնած
17. Բառերի իմաստների տարբերությունը բացատրիր:
գոռոզ – գոռոզանալ
ուղիղ – ուղղել
խոնարհ – խոնարհել
կանաչ – կանաչել
Առաջին բառերը ածականներ են, իսկ երկրորդ շարքում բայեր:
18. Գրի՛ր՝ յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:
Օրինակ՝ Վերջերս այնտեղ հյուր հաճախ եք գնում: – Դուք:
Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ: — Ես
Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել: — Դու
Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել: — Նա
Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: — Մենք
Հետաքրքիր բան եք մտածել: — Դուք
Մեզ ամեն տարի այցելում են: — Նրանք
19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:
Օրինակ՝ բարձր հասակ ունեցող – բարձրահասակ
Բարի սիրտ ունեցող — բարեսիրտ, խիղճ չունեցող — խղճող, բարձր ձայնով — բարձրաձայն, միշտ ժպտուն — ժպտերես, դանձը պահելու տեղ — դանձարան, կապույտ աչքերով — կապուտաչյա, արքայի որդի — արքայազն, հույների երկիր — Հունաստան, փոքր էշ — քուռակ, ծաղիկներով զարդարված — ծաղկազարդ:
20. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:
Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ, գրադարակ, պահարան, սեղան, ձեռք:
Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող:
Գիրքը պայուսակում է: (ում)
Գիրքը գրադարակում է: (ում)
Գիրքը պահարանում է: (ում)
Գիրքը սեղանին է: (ին)
Գիրքը ձեռքում է: (ում)
50. Հարցերին պատասխանի՝ր (կարող ես նաև հումորով գրել).
ա) Ձեր բնակարանում քանի՞ սենյակ կա:
Մեր բնակարանում կա երկու սենյակ:
բ) Բնակարանն ինչպե՞ս է կահավորված:
Բնակարանը շատ ժամանակակից է կահավորված:
գ) Այնտեղ ովքե՞ր են ապրում:
Այնտեղ տատիկս է ապրում:
դ) Ինչպե՞ս են ապրում:
Ապրում է շատ ճոխ:
ե) Ի՞նչ վերաբերմունք ունեն բնակարանի նկատմամբ:
Նա շատ զգույշ է վերադերվում իր բնակարանին:
51. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմիր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:
Ամպ, ծաղիկ, վար, կար, սուգ, երգ, ժողով, օճառ, գող, վախ, քար, մահ, մանուկ, էջ (իջ), մայր:
Ամպ — ամպամածել
Ծաղիկ — ծաղկել
Վար — վարել
Կար — կարել
Սուգ — սգել
Երգ — երգել
Ժողով — ժողովել
Օճառ — օճառել
Գող — գողանալ
Վախ — վախենալ
Քար — քարանալ
Մահ — մահանալ
Մանուկ — մանկանալ
Էջ — իջնել
Մայր — մայրանալ
52. Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի՝ր:
Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չհրեպունջա շրջանում է անձրև գալիս: Սակայն պարզվում է, որ երկրագնդի վրա մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրևել է: Դա Հարավային Ամերիկայում է: Անձրևի հեղինակը ջրվեժն է: Ուժեղ քամին, որը միշտ փչել է լեռներից, ջրափոշին հարթավայր է տանում: Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ է դառնում ու որպես անձրև է տեղում:
53 Նախադասությունները լրացրո՝ւ: Գրածդ բայերն ընդգծի՝ր:
Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե մարդիկ աղբը հավաքեն և գլոբալ տաքացումին վերջ տան:
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե …չստեն:
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե …մարդիկ իրար նման լինեն:
Ոչ մի մարդ չի մնա այս մոլորակում, եթե …գլոբալ տաքացումը վատանա:
54. Ուշադրությո՝ւն դարձրու Ա, Բ, Գ նախորդ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերություններ գտի՝ր և օրինաչափությունը փորձի՝ր բացատրել:
Ա. Ընկերս ասաց. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի:
Բ. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, – ասաց ընկերս:
Գ. – Պապս սիրում է նկարներ հավաքել, – ասաց ընկերս, – ու մի մեծ պատկերասրահ ունի:
Ա. Քեռիս ասաց.
– Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
Բ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ, – ասաց քեռիս:
Գ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, – ասաց քեռիս, – ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
Ա-ում հեղինակի խոսքը սկզբում է:
Բ-ում հեղինակի խոսքը վերջում է:
Գ-ում հեղինակի խոսքը մեջտեղում է:
55. Տրված ածականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի՝ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի՝ր:
Գեղեցիկ, հպարտ, տգեղ, մեծ, փոքր, չար, չոր, թարմ, խոնավ, սև, բարձր, մանր, ճերմակ, դալուկ, ծանր:
գեղեցիկ — գեղեցկանալ
հպարտ — հպարտանալ
տգեղ — տգեղանալ
մեծ — մեծանալ
փոքր — փոքրանալ
չար — չարանալ
չոր — չորանալ
թարմ — թարմանալ
խոնավ — խոնավանալ
սև — սևանալ
բարձր — բարձրանալ
մանր — մանրանալ
ճերմակ — ճերմականալ
ծանր — ծանրանալ
56. Տրված ձայնարկություններից գոյականներ և բայեր (առարկա և գործողություն ցույց տվող բառեր) կազմի՝ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:
Օրինակ՝ թը՜շշ – թշշոց – թշշալ:
Բը՜զզ — բզզոց — բզզալ, դը՜ռռ — դռռոց — դռռալ, չրը՜խկ — չրխկոց — չրխկալ, ծի՜վ-ծի՜վ — ծվծվոց — ծվծվալ, բա՜, տը՜զզ — տզզոց — տզզալ, կը՜ռռ — կռռոց — կռռալ, թը՜խկ — թխկոց — թխկալ, մը՜ռռ — մռռոց — մռռալ, թի՜ռ — թռռոց — թռռալ:
57. Թիվ և գործողության հատկանիշ ցույց տվող տրված բառերից (թվականներից և մակբայներից) բայեր կազմի՝ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի՝ր:
Երկրորդ — երկրորդել, երրորդ — երրորդել, չորրորդել, ուշ — ուշանալ, շտապ — շտապել, մոտ — մոտենալ, մերձ — մերձանալ, հհռու — հեռվանալ, դանդաղ — դանդաղել, հաճախ — հաճախել, տասներորդ — տասներորդանալ, կրկին — կրկնել:
58. Գրավոր պատմի՝ր, թե մեծերն ի՝նչ հհտաքրքիր դեպք են հիշում քո մանկությունից:
59. Տրված տրմատներով ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի՝ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի՝ր:
Նստ, սահ, վազ, կարդ, խաղ, տես, հագ, փախ, սառ, թռ, կպ:
60. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՝ր և տեքստը վերականգնի՝ր:
Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատասխանեց.
– Ո՜ւզ, ո՜ւզ:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
– Ո՝ւղտ, ա՝յ ուղտ, դո՝ւրս արի ու մեզ նման աշխատի՝ր:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:
Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
– Ո՝ւղտ, ա՝յ ուղտ, դո՝ւրս արի ու մեզ նման աշխատի՝ր:
Ուղտը պատասխանեց.
– Ո՜ւզ, ո՜ւզ:
Ձին գնաց ու պատմեց մարդուն: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:
61. Նախադասությունները լրացրո՝ւ (ուղղակի խոսքեր գրի՝ր):
Փոքրիկը խնդրեց.
– …………
– ………….., – անհանգիստ ասաց իշխանը, – …….:
– …………………, – բողոքեց տղան:
– ………………… , – անհանգստացավ պապիկը:
– …….. , – շարունակ ասում էր մարդ-մեքենան, – ………:
62. Ընդգծված բազմիմաստ բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված (բացատրելու համար տրված բառերից մեկո՝վ փոխարինիր):
Արջը գլուխը բարձրացրեց:
Սարի գլխին ինչ-որ բան է փայլում:
Այս մարդը գլուխ չունի:
Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր:
– Իսկ ո՞վ էր ձեր գլուխը, – որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր զինվորներին:
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին:
Գերանի գլխի՝ց բռնիր:
Խելք, մարմնի մաս, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա:
Արջը մարմնի մասը բարձրացրեց:
Սարի կատարին ինչ-որ բան է փայլում:
Այս մարդը խելք չունի:
Գրքի առաջին մասը շատ հետաքրքիր էր:
– Իսկ ո՞վ էր ձեր ղեկավարը, – որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր զինվորներին:
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի վրա:
Գերանի ծայրի՝ց բռնիր:
Քո կարծիքով, բառի հիմանական իմաստը ո՞րն է: Պատասխանդ փորձի՝ր պատճառաբանել:
63. Նախադասության ընդգծված բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանում: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՝ւ և փորձի՝ր բացատրել:
Սուրդ կամ վահանդ նվիրի՝ր տղային:
Ամեն առավոտ անձամբ կերակրում էր իր թռչուններին և շներին:
Քամին ու ալիքը ընկերներ են:
Հենց ցանկապատի մոտ կանգնած էր մի վիթխարի վրան, որտեղից լսվում էր անպատմելի աղմուկ՝ վնգստոց, կազկանձ, ծղրտոց, փնթփնթոց, խռխռոց ու ճիչեր:
Մայրս, քույրս, Սոֆին, Ջեկին ու ես գնում ենք մի վանդակից մյուսը, տանում հաց, կաթ, միրգ ու մսի կտորներ:
64. Տրված բառերի իմաստները արտահայտի՝ր բառակապակցություններով:
Օրինակ՝ դարավերջ – դարի վերջը,
աշխատասենյակ – աշխատելու համար նախատեսված սենյակ:
Գառնարած, բարեսիրտ, չարամիտ, լեռնագագաթ, արագահոս, հարթավայր, աստղագիտություն: