Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա պատասխանեք հարցերին․
- ե՞րբ եք գնահատվում
Սովորողները գնահատվում են ամեն ամիս, կիսամյակ:
- ո՞վ է գնահատում
Սովորողը գնահատվում է ուսուցիչների կողմից:
- ի՞նչն են գնահատում
Դպրոցում գնահատում են գիտելիքը, ունակությունները, կատարած աշխատանքները՝ ինչպես լրացուցիչ, այնպես էլ սովորական: Գնահատում են նաև դասի ժամանակ սովորողի ակտիվությունը:
- ինչպե՞ս են գնահատում
Ուսուցիչները գնահատում են ստուգելով բլոգները, այնտեղ կատարած աշխատանքները: Նաև իհարկե հաշվի են առնում դովորողի պատրաստությունը դասին և այլն:
Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին:
Գնահատել պետք է, որպեսզի սովորողը տեսնի իր սխալները, նաև ձգտի ավելիին:
https://www.mskh.am/am/44761 -գնահատումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում
Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։
Գնահատականը ավահովում է սովորողի զարգացումը նրանով, որ մոտիվացնում է ավելի լավ սովորել, այսինքն նաև զարգանալ և ավելի լավ գնահատական ստանալ:
Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։
Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։
«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝
1) գիտելիք.
2) հմտություն.
3) դիրքորոշում.
4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI
Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։