Հայոց լեզու, Գրականություն | Սովորում եմ…

Տեքստային աշխատանք

1․Շարունակի՛ր հետևյալ մտքերը: Այժմ աշխատի՛ր քո ձևակերպումները և իմ հարցադրումները վերածել տրամաբանական հաջորդականություն ունեցող տեքստի: Տեքստը պետք է ունենա սկիզբ, ընթացք և ավարտ: Փորձի՛ր տեքստային ձևակերպումդ հետաքրքիր և յուրահատուկ դարձնել:

  • Ի՞նչ եմ հասկանում կրթություն ասելով…
  • Կիրթ եմ համարում այն մարդուն, որը…
  • Ես փորձում եմ դառնալ կիրթ մարդ, որովհետև…
  • Կիրթ մարդը չպետք է…
  • Երբեմն ես անում եմ այն, ինչ կիրթ մարդը չպետք է անի…
  • Որակյալ կրթությունը կօգնի ձևավորել կիրթ հասարակություն, որովհետև…
  • Որակյալ կրթությունը…
  • Ուզում եմ ստանալ այնպիսի կրթություն, որ…
  • Ի՞նչ եմ հասկանում ինքնակրթություն ասելով…
  • Ինքնակրթությունը կարևոր է, որովհետև
  • Կրթությունը պետք է լինի շարունակական, որովհետև…
  • Կրթությունը չի կարող սահմանափակվել դասով, որովհետև…
  • Սովորում եմ սովորել…
  • Մեդիան օգնում է ինձ սովորել…
  • Ես սովորում եմ, որ…
  • Վստահ եղե՛ք, ես շատ բան կփոխեմ…

Կրթություն ասելով ես հասկանում եմ գիտեիք ստանալը: Ես համարում եմ կիրթ այն մարդուն, ով գրագետ է, խելացի և դաստիարակված է: Ես փորձում եմ դառնալ կիրթ մարդ, որովհետև կրթված մարդիկ հասարակության կողմից հարգված են և այդ գիտելիքները ինձ պետք կգան կյանքում: Իմ կարծիքով կիրթ մարդը չպետք է իրեն վատ դրսևորի, անի ոչ օրինավոր բաներ և այլն: Որակյալ կրթությունը կօգնի ձևավորել կիրթ հասարակություն, որովհետև մարդիկ կլինեն խելացի, մեծ գիտելիքի պաշար կունենան, ինչը կնպաստի որոշումների մտածվածությանը և հաշվարկվածությանը, շատ խնդիրներ կորոշվեն և շատ այլ լավ բաներ: Որակյալ կրթությունը կարելի է ստանալ ոչ միայն դպրոցներում և այլ կրթական հաստատություններում, այլ նաև ինքնակրթությամբ: Հիմա ամեն մարդու համար կան շատ հնարավորություններ ստանալ որակյալ կրթություն համացանցի շնորհիվ: Ինքնակրթությունը հիմա շատ զարգացած է, կան շատ կայքեր, որոնք օգնում են զարգանալ: Ուզում եմ ստանալ այնպիսի կրթություն, որ ինձ այդ գիտելիքը պետք գա կյանքում: Ինքնակրթությունը կարևոր է, որովհետև լինում է այնպես, որ ուսումնական հաստատություններում ստացած գիտելիքը հերիք չի լինում լավ գիտելիքի պաշար ունենալու համար և այդ դեպքում ինքնակրթությամբ դու կարող ես բաց թողնված բաները նորից սովորես, կրկնես կամ նույնիսկ ինչ-որ բան ավել սովորես: Կրթությունը պետք է լինի շարունակական, որովհետև երբեք ուշ չէ նոր բան սովորել և կարող է որոշ ժամանակ չսովորելու պատճառով շատ բաներ մոռանաս, այնպես որ կրթությունը պետք է լինի շարունակական: Կրթությունը չի կարող սահմանափակվել դասով, քանի որ կրթությունը դա միայն դպրոցում ստացած գիտելիքը չէ, դա նաև կարող է լինել, օրինակ՝ կյանքի մասին պատկերացումները և այլն, ինչը որ չեն սովորացնում դպրոցներում: Այդ գիտելիքներն էլ մեզ պետք կգան կյանքում: Ես սովորում եմ, որ ունենամ գիտելիքի մեծ պաշար, որպեսզի ապահովվեմ ինձ լավ կյանք, որպեսզի հասնեմ իմ նպատակներին:
Վստահ եղե՛ք, ես շատ բան կփոխեմ: Ես կփորձեմ լավ սովորել, որպեսզի կարողանամ փոփոխությունների նպաստել: Կարող է ինձ մոտ չստացվի, բայց ես կփորձեմ:

Թողնել մեկնաբանություն