Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերի  վերաբերյալ գիտելիքների ընդհանրացում

Թեմատիկ հաևցեր.

  • Ինչպե՞ս  են  դասակարգվում  նյութերն  ըստ  բաղադրության

Նյութերը լինում են պարզ և բարդ: Պարզ նյութերն են այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից: Պարզ նյութերը դասակարգվում են մետաղներ և ոչ մետաղներ:
Բարդ նյութերն են այն նյութերը, որոնց կազմված են երկու կամ ավելի քիմիական տարրի ատոմներից: Բարդ նյութերը դասակարգվում են անօրգանական և օրգանական նյութերի:

  • Ինչպե՞ս  են  դասակարգվում  նյութերն  ըստ  ծագումնաբանության

Նյութերը ըստ ծագունաբանության դասակարգվում են ՝ օրգանական և անօրգանական նյութերի:

  • Անօրգանական  նյութերի  ինչպիսի՞ օրինակներ  գիտեք

Անօրգանական նյութերի օրինակներ ե ծծմբական թթուն (H2SO4), նատրիումի հիդրօքսիդը (NaOH), պղնձի քլորիդը (CuCl):

  • Օրգանական  նյութերի  ինչպիսի՞  օրինակներ  գիտեք

Օրգանական նյութերի օրինակներն են սպիտակուցները, թթուները, ածխաջրերը, ճարպերը:

  • Ո՞ր  նյութերն  են  ավելի  շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք:

Ավելի շատ են օրգանական նյութերը, քան անօրգանականները։ Օրգանականը ՝ մոտ 30 մլն է, իսկ անօրգանականը ՝ 2,5 մլն։
1 պատճառն է՝ ածխածնի ատոմը յուրահատկությունը, քանի որ ածխածինը ամուր կովալենտային կապ է առաջացնում ածխածնի մյուս ատոմների հետ:
2 պատճառն է՝ իզոմերիա երևույթը, իզոմերներ
3 պատճառն է՝ հոմոլոգիա երևույթը, հոմոլոգներ

Առաջադրանքներ.  1). Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը. թթվածին, կերակրի աղ, շաքար, երկաթ, ջուր, քլոր, խմելու սոդա, գլյուկոզ, ծծմբական թթու, ազոտ, սպիտակուց, պղինձ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, շմոլ գազ, ճարպ:

Թթվածին (O), Կերակրի աղ (NaCl), Երկաթ (Fe), Ջուր (H2O), Քլոր (Cl), Խմելու սոդա (NаНСО3), Ծծմբական թթու (H₂SO₄),

2). Որոշեք  Ձեր  ընտրած  բարդ  անօրգանական  նյութերի  հարաբերական մոլեկուլային  զանգվածները Mr, որակական  և  քանակական բաղադրությունները՝ տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները:

Հաշվարկային֊  լաբորատոր  փորձեր` <<Անօրգանական շղթաներ>>

  • Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ Mg→ MgO →Mg(OH)2→  MgCl2
  • Քանի՞ գրամ աղ MgCl2 կստացվի, եթե այրել ենք 4,8 գրամ մագնեզիում:
  • Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղP→P2O5→H3PO4 →Na3PO4
  • Քանի՞ գրամ աղ`Na3PO4 կստացվի, եթե այրել են 6,2 գրամ ֆոսֆոր:

Գրեք   անօրգանական  շղթաների  ռեակցիաների  հավասարումները, հավասարեցրեք  և  նշեք  ռեակցիայի  տեսակը:

Թողնել մեկնաբանություն