
Անապատակիսանապատային լանդշաֆտային գոտին տարածվում է Արարատյան դաշտի և Վայոց ձորի ցածրադիր շրջաններում՝ մինչև 1400 մ բարձրությունները։ Աչքի է ընկնում տաք ու չոր կլիմայով, տարեկան տեղումների քանակը չի գերազանցում 300 մմ-ը։

Անապատակիսանապատային լանդշաֆտային գոտում տարածում են գորշ հողերը, որոնք երկարատև մշակման արդյունքում վերածվել են կուլտուր-ոռոգելի հողերի։

Այս լանդշաֆտին բնորոշ է չորադիմացկուն բուսականությունը մասնավորապես տարածված են օշինդրը, հազարատերևուկը, աղածաղիկը, անթառամը, եզան լեզուն։



Կենդանական աշխարհը հիմնականում ներկայացված սողունների տարբեր տեսակներով։ Այս գոտում տարածված են կովկասյան ագաման, լորտուն, լայնալանջ ոզնին, գյուրզան, իժը, կարմիր գրքում գրանցված սովորական տրիտոնը։
