Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը>>
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
- ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։
1980 – ական թվականների սկզբին խորհրդային համակարգը սպառեց զարգացման հնարավորությունները և ակնհայտ էր դառնում, որ բարեփոխումների համար անհրաժեշտ էր երիտասարդացնել երկրի ղեկավարությունը: Վերակառուցումը հռչակվեց Միխայիլ Գորբաչովի կողմից, որը երկրի ղեկավար դարձավ 1985 թվականի մարտին:
Նա որոշեց սոցիալիզմը կատարելագործել: Առաջադրվեց նոր հայեցակարգ ՝ ստեղծել սոցիալիզմի ժողովրդավարական տարաձև, այսպես կոչված ՝ «սոցիալիզմ ՝ մարդկային դեմքով»»:
- Ի՞նչը նպաստեց Արցախյան շարժման սկզբնավորմանը։ Ե՞րբ է սկսվել շարժումը և ո՞ր իրադարձությամբ։ Ղեկավար ի՞նչ մարմին և ե՞րբ ստեղծվեց, ո՞վքեր էին դրա առաջին անդամները։
Արցախահայերը սկսեցին պայքարել Լեռնային Ղարաբաղի անկախացման համար: 1988 թվականի փետրվարի 20 – ին հրավիրվեց ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջան: Կայացվեց որոշում՝ խնդրել Ադրբեջանական ԽՍՀ-ին խոր ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի և ԼՂԻՄ – ը Ադրբեջանական ԽՍՀ – ի կազմից Հայկական ԽՍՀ – ի կազմ հանձնելու հարցի դրական լուծման հանդեպ»: Սկսվեց Արցախի հայ բնակչության ծանր ու երկարատև պայքարն ազատության համար:
- Հիմնական գծերով ներկայացրե՛ք Արցախյան շարժման էությունը և սկզբնական փուլը։

1988թ-ից սկսվեցին հանրահավաքներ տեղի ունենալ, հազարավոր մարդիկ պահանջում էին Արցախը Հայաստանին միացնել: Լեռնային Ղարաբաղում և ՀԽՍՀ – ում սկսված ելույթներն անհանգստացրին ինչպես կենտրոնական, այնպես էլ հանրապետության կոմունիստական ղեկավարությանը: Խորհրդային Միության ղեկավար Մ. Գորբաչովը փետրվարի 26 – ին ուղերձ հղեց «Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին»: Նա կոչ էր անում «ժողովուրդների իսկական եղբայրության և միասնության», իսկ հարցի լուծումը տեսնում էր Ադրբեջանում և Հայաստանում շատ հիմնահարցերի լուծման մեջ:
- Ի՞նչ գիտեք սումգայիթյան ոճրագործության մասին։ Ովքե՞ր էին կազմակերպել այն։ Գնահատե՛ք այդ ոճրագործությունը։
Այդ ծանր օրերին Սումգաիթ քաղաքում 1988 թվականի փետրվարի 27 – 29 – ին ոստիկանության և տեղական իշխանությունների անգործության պատճառով տեղի ունեցան հայ բնակչության կոտորածներ ՝ թուրքական վայրագության զազրելի կանոններով: Հազարավոր մարդիկ դարձան փախստականներ: Այդ ջարդերը կազմակերպվել էին Արցախի հիմնախնդրի լուծումը կանխելու նպատակով: