Գրականություն Վանո Սիրադեղյան Սիրելու տարիք Վերլուծություն 21.11.2022

 «Սիրելու տարիք», կարդալ, վերլուծել

Վերլուծություն

Ստեղծագործությունը սկսվում է խառը՝ այն սկսվում է նրանով, որ մի տղա պատմում է, թե ինչպես էին իր վրա բոլորը ծիծաղում, խփում և շատ այլ վատ բաներ անում: Եվ նա որոշեց իրենց պատասխան տալ վերջապես, նա ոչ մի անգամ պատասխան չէր տալիս, բայց հիմա որոշվեց, քանի որ հիմա դա ոչ միայն իր պատվի հարցն էր, այլ նաև կապ ուներ աղջկա հետ, ում նա սիրում էր: Իրեն անընդհատ ուրիշները թարս էին նայում, և տղան որոշեց դա ուղղել:
Նա վերջնական ամեն ինչ որոշելով, վերցրեց երկու փթանոց գիրերից մեկը և սկսեց աշխատել իր վրա՝ փորձում էր այն բարձրացնել և խոստացավ ինքն իրեն, որ մինչև չբարձրացնի, ոչ մի տեղ չի գնա: Այդպես շատ պարապում էր, մինչև եկավ կռվի օրը: Հայելու դիմաց նա տեսնում էր իր ջանքերի արդյունքը՝ երևում էին մկանները:
Նա փակ մարդ էր, սակայն երբ սիրահարվեց, որոշեց այլևս չմնալ կողմում և պատասխանել նեղացնողներին:
Տղան նպատակասլաց էր և փորձում էր պարապել այնքան, մինչև չստացվի բարձրացնել մեծ քաշ ունեցող գիրերը: Նա շատ էր պարապում և վերջապես հասավ իր ուզածին: Այնքան էր սիրում աղջկան, որ որոշեց հաղթահարել իր վախը, որոշեց ցույց տալ, որ նա արժանի է սիրելու այդ աղջկան:

Սիրելու տարիքը

Ամեն մեկը կարող է սիրել ուրիշին և դա կախված չէ տարիքից: Փոքրիկ երեխաները ընդհանրապես սիրում են բոլորին և չեն թաքցնում դա: Նրանք իրենց շրջապատող մարդկանց հավասար են սիրում և դրա մասին հպարտ ասում են: Իսկ ավելի մեծ երեխաները, դեռահասները, մեծ մասով թաքցնում են սերը և ամաչում են դրա մասին խոսել, նույնիսկ պահում են իրենց համարձակ և կոպիտ, հերքում են սերը և այլ այդպիսի բաներ անում: Մեծանալով, երբ գտնում եք սիրելու մարդուն՝ հակառակը, ցույց եք տալիս ամբողջ սերը, այլևս չեք ամաչում և այդպես շարունակ:
Սերը շատ տարօրինակ և բարդ զգացմունք է:

Թողնել մեկնաբանություն