Դերբայական դարձված է կոչվում դերբայը՝ իր լրացումներով հանդերձ:
Օրինակ՝ Նրա համար ամենամեծ հաճույքը իր այգին ջրելն էր:
Դերբայական դարձվածին գերադաս անդամը բայն է, որը արտահայտվում է՝
1. Անորոշ դերբայի տարբեր հոլովներով, օրինակ՝ գիրքը կարդալով:
2. Հարակատար դերբայ, օրինակ՝ ուսապարկը մի կողմ դրած:
3. Ենթակայական դերբայ, օրինակ՝ մոտեցողը եղբայրս էր:
4. Համակատար դերբայ, օրինակ՝ մանկությունը հիշելիս:
Այս օրինակով կազմիր նախադասություններ՝
նախ․- Փակելով դուռը՝ նա հրաժեշտ տվեց իր ընկերներին։
միջ․- Նա, փակելով դուռը, հրաժեշտ տվեց իր ընկերներին։
վերջ․- Նա՝ հրաժեշտ տվեց իր ընկերներին փակելով դուռը։
նախ. — Զգեստը ընտրելով՝ նա հագավ այն:
Հոգնած մայրիկս գնաց քնելու:
Պայուսակը հավաքելով՝ դուրս եկա տնից:
Հեռուստացույցը միացած՝ ես աշխատում էի:
Դպրոց գնալիս իմ տետրը կորցրեցի:
միջ. — Նա, զգեստը ընտրելով, հագավ այն:
Մայրիկը՝ հոգնած, գնաց քնելու:
Ես, պայուսակը հավաքելով, դուրս եկա տնից:
Ես, հեռուստացույցը միացած, աշխատում էի:
Ես, դպրոց գնալիս, տետրը կորցրեցի:
վերջ. — Նա՝ ընտրելով զգեստը հագավ այն:
Մայրիկը՝ գնաց քնելու հոգնած:
Ես՝ դուրս եկա տնից պայուսակը հավաքելով:
Ես՝ աշխատում էի հեռուստացույցը միացած:
Ես՝ տետրը կորցրեցի դպրոց գնալիս: