1. Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է:
Յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցիչ չէ, քանի որ կան աշխատողներ, որոնք զբաղվում են մանկավարժությամբ, բայց ուսուցչությամբ չեն զբաղվում: Օրինակ՝ երկարօրյայի աշխատողը, ով նայում է երեխաների հետևից, բայց ոչինչ չի սովորեցնում:
2. Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է:
Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատող է, քանի որ ուսուցիչները բացի դասերից նաև դաստիարակում են սովորողներին, նրանց կարգապահությանն են հետևում և այլն:
3. Ովքե՞ր են դպրոցում վարչական աշխատողները:
Իմ կարծիքով դպրոցում վարչական աշխատողներն են, օրինակ՝ տնօրինությունում աշխատողները՝ տնօրենը, գանձապահը և այլն:
4. Ովքե՞ր են դպրոցում “մանկավարժական այլ” աշխատողները:
Մանկավարժական այլ աշխատողները, օրինակ՝ հոգեբաններն են: