Արցախյան Առաջին (1991-94 թթ․) պատերազմում հայկական զինված ուժերի ստացված ռազմական գործողությունները
Ընտրե՛ք ռազմական գործողություններից մեկը
Հիմնավորե՛ք այդ գործողությունը նշանակությունը և կարևորությունը
Մանրամասնե՛ք այդ ռազմական գործողության մանրամասները
1992թ-ին, մայիսի 18-ին հայկական զինված խմբավորումները գրավեցին Բերձոր (Լաչին) քաղաքը, դրանով բացելով ճանապարհը Հայաստանի և Արցախի միջև: Իր ռազմական նշանակությունը շատ մեծ է, քանի որ դա բերեց բեկումնային փոփոխություններին Արցախյան պատերազմի ընթացքում: Դրա շնորհիվ ստեղծվեց ցամաքային կապ Արցախի և Հայասանի Հանրապետության Գորիսի շրջանի միջև և դադարացվեցին Ադրբեջանական բանակի կողմից Հայկական բնակավայրերի ռմբակոծումները:
Մայիսի 17-ին Հայկական ուժերը վերահսկողության տակ վերցրեցին Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը, իսկ Մայիսի 18-ին կամավորական ջոկատների հետ միասին մտել են Բերձորը և հասել Հայաստանի պետական սահմանին՝ Գորիսի ուղղությամբ, բացելով միջանցքը: Դրանից հետո Հայկական ուժերի վերահսկողության տակ է անցնում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը իր ամբողջ երկայնքով:
