Իրական հրաշքը

Իմ կարծիքով հրաշքը կարող է լինել այն, երբ ինչ-որ բանի նույնիսկ հույսը չունես և դա շատ անհավատալի է, բայց հանկարծ կատարվում է:
Օրինակ՝ երբ մեկը շատ ծանր հիվանդ է լինում և առողջանալու հնարավորությունները քիչ են, բայց մեկ է առողջանում է, կամ, երբ կորցնում ես քեզ շատ թանկ իր և հուսահատվելուց հետո վերջապես գտնում ես: Այսպես կարելի է շատ օրինակներ թվարկել: Այդպիսի “փոքր հրաշքների” շնորհիվ մարդը սկսում է հավատալ, որ անհնարին բան չկա և միշտ հույս ունի, որ ամեն ինչ վերջի վերջո լավ կլինի: Լինում են մարդիկ, որոնք շուտ են հանձնվում, և կան, որ պայքարում են իրենց լավի համար:
Փոքր ժամանակ բոլոր երեխաները հավատում են հրաշքների, իսկ մեծանալով այդ հավատքը աստիճանաբար կորչում է՝ իսկական կյանքը ապերլուց հետո: Այն մարդիկ, որոնք դեռ ունեն հավատ՝ հավատ հենց իրենց մեջ, շատ բաների են հասնում: Հավատալով քո մեջ դու կարող ես ինչին ցանկանում ես հասնել:
Հավատը շատ մարդկանց կյանք է փրկել: Երբ չես հավատում քո մեջ և ուզածներիդ չես հասնում կյանքի իմաստը կարծես թե կորչում է:
Ինձ թվում է հենց հավատն է իրական հրաշքը:

Թողնել մեկնաբանություն