Երկրաչափություն | Կրկնողության հարցեր

1․ Հատվածների հարաբերություն կոչվում է նրանց երկարությունների հարաբերությունը:

2․ AB և CD հատվածները համեմատական են A1B1 և C1D1 հատվածներին որոնց երկարություններն են 3սմ և 1,5սմ։ AB/A1B1=CD/C1D1=2/3

3․ Այն եռանկյունները, որոնց անկյունները համապատասխանաբար հավասար են, իսկ կողմերը՝ համեմատական, կոչվում են նման եռանկյուններ։

4․ Նման եռանկյունների նմանակերպ կողմերի հարաբերությունը կոչվում է նմանության գործակից։

5․ Նման եռանկյունների մակերեսի հարաբերությունը հավասար է նմանության գործակցի քառակուսուն։

6․ Եթե մի եռանկյան երկու անկյունները համապատասխանաբար հավասար են երռանկյան մյուս երկու անկյուններին ապա այդպիսի եռանկյունները նման են, այսինքն՝ <A = <A1, <B = <B1, <C = <C1

7․ Եթե մի եռանկյան երկու կողմերը համեմատական են մյոսի երկու կողմերին, և այդ կողմերով կազմված անկյունները հավասար են, այդպիսի եռանկյունները նման են, այսինքն՝ AB/A1B1 = BC/B1C1

8. Եթե մի եռանկյան երեք կողմերը համեմատական են մյուսի երեք կողմերին, ապա այպդիսի եռանկյունները նման են, այսինքն՝ AB/A1B1 = BC/B1C1 = AC/A1C1

9. Եռանկյան երկու կողմերի միջնակետերը միացնող հատվածը կոչվում է այդ եռանկյան միջին գիծ, այսինքն՝ միջին գիծը զուգահեռ է եռանկյան կողմերից մեկին և հավասար է նրա կեսին:

10․ Բոլոր երեք միջնագծերը հատվում են նույն կետում, որը կոչվում է եռանկյան ծանրության կենտրոն, և այդ կետով կիսվում են երկու մասի 2:1 հարաբերությամբ։

11․ Նման եռանկյունների պարագծի հարաբերությունը հավասար է նմանության գործակցին։

12․ ա) Եռանկյան գագաթից հանդիպակաց կողմը պարունակող ուղղին տարված ուղղահայացը կոչվում է եռանկյան բարձրություն:

բ) Եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի միջնակետի հետ միացնող հատվածը կոչվում է եռանկյան միջնագիծ:

գ) Եռանկյան կիսորդ կոչվում է եռանկյան անկյան կիսորդի վրա գտնվող այն հատվածը, որը միացնում է եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի վրա գտնվող կետի հետ:  

13.

14.

15.

16.

17.

18.

19.

20.

21.

22.

Թողնել մեկնաբանություն