Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը, ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք։
Շողաց — պարզ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք
Հիշեցի — պարզ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եղակի թիվ, առաջին դեմք
Խշշաց — պարզ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք
Դողաց — պարզ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք
Փախավ — ածանցավոր, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք
Ծածկվեց — ածանցավոր, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք