Շարադրություն՝ Ազատությունն իմ ընկալմամբ
Ազատությունը մեր հասարակության մեջ շատ փոխաբերական բան է և ամեն մի մարդ որոշ չափով ազատ չէ: Մեր շրջապատը մեզ տարբեր արգելքներ է տվել: Օրինակ՝ թե ինչպես պետք չէ հագնվել, թե հասարակությունում ինչպես պետք է քեզ պահես և այդպես շարունակ:
Ինչքան մարդը մեծանում է, այնքան հասարակությունը ավելի շատ է ազդում հոգեբանության վրա և ազատությունը նվազում է: Օրինակ՝ երեխաների մեծ մասը մտածում է, որ ազատությունը, դա ծնողներից առանձին ապրելն է, երբ ինչ ուզում ես կարող ես անել: Ավելի մեծ հասակում ազատությունը կարող է լինել աշպատանքից ազատվելը և այլն:
Բայց ազատությունը ավելի մեծ բան է քան այս ամենը, ազատությունը ինձ թվում է չի կարելի բացատրել բառերով: Դա այն է, երբ դու չես մտահոգվում, թե ինչ կմտածեն քո մասին, թե ինչ հետևանքներ կունենան քո գործողությունները, թե ինչ է եղել անցյալում և թե ինչ է լինելու ապագայում և այսպես շատ ավելի օրինակներ: Իհարկե, ամեն ինչն ունի իր վատ կողմերն, նույնն էլ այստեղ: Ազատությունը մարդկանց կարող է փոխել, նրանց մտածելակերպը և այլն, քանի որ կիմանան, որ նրանց արարքներից նրանց ոչինչ չի պատահի: Օրինակ՝ ես լսել եմ մի փորձի մասին, որը կատարում էր մի կին: Նա որոշել էր փորձով տեսնել, թե ինչ կպատահի, եթե տալ մարդկանց ազատություն: Դրա համար նա վեց ժամ կանգնել էր և թողել, որ մարդիկ ինչ ուզենան իր հետ անեն: Արդյունքում մարդկանց մեկ մասը բարի էր և ոչինչ չարեց, բայց մյուսը նրան հարվածում, վիրավորում և այլ վատ բաներ էր անում: Այստեղ տեսնում ենք, թե ինչպես կարող է ազատությունը մարդկանց վարելաձևը փոխել: Երևի թե ավելի լավ է շատ ազատ չլինել, որպեսզի ուրիշի ազատությունը չխախտել: