Բջջի բաժամումը՝միթոզ , մեյոզ, 2 քրոմոսոմի կառուցվածքը: Էջ44-46:

Միտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա:
Միտոզի փուլերը.Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ:
Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազի ժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմները արդեն կրկնապատկված են:
- Պրոֆազի փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների (զույգերի) կոնդենսացիա և սկսվում է բաժանման վերետենի ձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները:
- Պրոմետաֆազը սկսվում է բջջի կորիզի թաղանթի քայքայմամբ: Քրոմոսոմները սկսում են շարժվել, նրանց ցենտրոմերները կոնտակտի մեջ են մտնում ցենտրիոլների միկրոխողովակների հետ, իսկ բևեռները շարունակում են իրարից հեռանալ:
- Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է, նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ: Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը, որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմնների քանակի հաշվարկման:

- Անաֆազի ընթացքում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ:
- Տելոֆազում արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու դուստր կորիզներ:
Քրոմոսոմի կառուցվածք
Քրոմոսոմները երկարավուն թելանման կառույցներ են: Քրոմոսոմը կազմող նյութը կոչվում է քրոմատին, այն կազմված է սպիտակուցի հետ միացած ԴՆԹ-ի մեկ մոլեկուլից: Քրոմոսոմներում տարբերում են առաջնային սեղմվածքը՝ ցենտրոմերը, որը քրոմոսոմը բաժանում է երկու մասի: Ցանկացած տեսքի կենդանի օրգանիզմին բնորոշ է քրոմոսոմների որոշակի թիվ և հավաքակազմ: Կենդանի օրգանիզմի սոմատիկ բոլոր բջիջներում քրոմոսոմների թիվը նույնն է: Քրոմոսոմային հավաքակազմը, որում յուրաքանչյուր քրոմոսոմ ունի իր զույգը կոչվում է դիպլոիդ:

Մեյոզ

Մեյոզը բաժանման բարդ գործընթաց է, որի արդյունքում դիպլոիդ
հավաք ունեցող առաջնային սեռական բջիջը հասունանում է և վերածվում
հապլոիդ հավաք ունեցող ձվաբջջի կամ սպերմատոզոիդի:
Մեյոզը երկու բաժանումների համալիր գործընթաց է, որոնցից յուրա-
քանչյուրն իր հերթին բաղկացած է չորսական փուլերից` պրոֆազ, մետաֆազ,
անաֆազ և թելոֆազ։

Մեյոզի առաջին բաժանման պրոֆազը սկսվում է քրոմոսոմների պարուրմամբ, որոնք հաստանում և տեսանելի են դառնում նույնիսկ լուսային մանրադիտակով։ Հոմոլոգ քրոմոսոմները, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու քրոմատիդ, ընդհուպ մոտենում են միմյանց և դիրքավորվում այնպես, որ յուրաքանչյուր հոմոլոգ քրոմոսոմի յուրաքանչյուր քրոմատիդի յուրաքանչյուր կետ համընկնում է մյուս հոմոլոգ քրոմոսոմի համապատասխան քրոմատիդի համապատասխան կետին: Այս գործընթացը կոչվում է կոնյուգացիա։ Կոնյուգացված վիճակում քրոմոսոմները մնում են համեմատաբար երկար ժամանակ։ Այդ ընթացքում նրանց միջև կարող է տեղի ունենալ հոմոլոգ հատվածների փոխանակում` տրամախաչում կամ կրոսինգովեր։

Առաջին բաժանման մետաֆազում կոնյուգացված քրոմոսոմները դասավորվում են բջջի հասարակածային հարթության վրա, այնպես որ նրանց ցենտրոմերներն ուղղված են լինում դեպի բջջի բևեռնարը։ Անաֆազում հոմոլոգ քրոմոսոմները տարամիտվում են դեպի բջջի հակադիր բևեռներ: Հետևաբար, հոմոլոգ քրոմոսոմների յուրաքանչյուր զույգից դուստր բջիջներ են ընկնում մեկական քրոմոսոմներ, այսինքն՝ ապագա ձվաբջիջների կամ սպերմատոզոիդների քրոմոսոմային հավաքակազմը երկու անգամ փոքրանում է (դիպլոիդ հավաքակազմը վերածվում է հապլոիդի): Այսպիսով, մեյոզի
առաջին բաժանման կենսաբանական նշանակությունը քրոմոսոմների թվաքանակի կիսով չափ կրճատման մեջ է:
Մեյոզի առաջին բաժանման արդյունքում քրոմոսոմների թվաքանակը
երկու անգամ փոքրանում է, սակայն յուրաքանչյուր քրոմոսոմ դեռևս մնում է
բաղկացած քրոմատիդների զույգից, այսինքն՝ ԴՆԹ-ի կրկնակի քանակ է պարունակում: Մեյոզի երկրորդ բաժանման կենսաբանական իմաստը կայանում է նրանում, որ դրա արդյունքում համապատասխանություն է ստեղծվում քրոմոսոմների հապլոիդ
հավաքակազմի և ԴՆԹ-ի քանակի միջև: Երկրորդ բաժանումն ընթանում է շատ կարճ ինտերֆազից հետո, սովորական միտոզի նման: Երկրորդ բաժանման անաֆազում դեպի
հակադիր բևեռներ են տարամիտվում հոմոլոգ քրոմոսոմներից յուրաքանչյուրի քրոմատիդները, և, հետևաբար, հասունացած սեռական բջիջներն ունենում են քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմ և դրան համապատասխան ԴՆԹ-ի միակի քանակ: