Շարադրություն Ավետիք Իսահակյան Գրականություն

Բանաստեղծությունը սկսվում է նրանով, թե քարը վար ընկնելով ավելի ուժեղ կհարվածի։ Որ վերևի մարդկանց ուժեղ չի խփի, այլ միայն ներքևի մարդկանց։

Պատմությունը տեղի է ունենում Չինաստանում։ Կայսրը մի օր որոշեց իր պարտեզով քայլել և երբ հասավ պատշգամբին նայեց իր ժողովրդին և իրենց աշխատանքին։ Սակայն հանգիստ աշխատող մարդկանց տեղը նա տեսավ, թե ինչպես է իր ժողովուրդը և կենդանիները տառապում արևից։ Մարդիկ հագել էին իրենց ավանդական ծանր, սև գլխարկները, որոնք խանգարում էին։

Այդ պահին կայսրը զայրացավ, կանչեց նախարարին և ասաց, որ ուզում է, որ իր ժողովուրդը սկսի հագնել թեթև և սպիտակ գլխարկներ։ Նախարարը հրապարակում բոլորին հրամայեց հագնել սպիտակ գլխարկները։ Կայսրը մտածում էր, որ բարի գործ է արել իր ժողովրդի համար, սակայն նա դեռ չգիտեր, որ ոստիկանները ամեն ինչ անում էին, որպեսզի բոլորը գլխարկները հագնեին։ Եթե տեսնում էին, որ մեկը չէր հագնում, նրանց ծեծում էին, ուղարկում էին բանտ, գլուխներն էին կտրում և փայտերի վրա հագցնում, որպեսզի մարդիկ վախենային և շատ այլ սարսափելի բաներ անում։

Երբ վերջապես այս լուրը հասավ կայսրին նա զայրույթի մեջ էր։ Նա կանչեց նախարարին և հարցրեց, թե ինչու են մարդիկ տառապում, քանի որ չէր ուզում այդպիսի բան անել ժողովրդին։ Նախարարը բացատրեց, որ դա կանոն է, և ամեն կանոնին պետք է լսել, իսկ չլսողները պետք է պատժվեն։ Կայսրը տխրեց, բայց իր տխրության պատճառը մոռանալու համար որոշեց խնջույք անել։

Թողնել մեկնաբանություն