Պատմվածքը սկսվում է մի ագարակում: Գլխավոր հերոսը և իր քեռին առանց իրենց բարեկամներին ասելու մի մեծ տարածք էին վերցրել, քեռին ուզում էր այդ տարածքը մի հիասքանչ և շքեղ ագարակ սարքել: Սակայն կար մի խնդիր՝ հողը չոր էր: Այդ հողում ոչինչ չէր աճում, բացի կակտուսներից և այլ անապատային ծաղիկներից: Սկզբից նրանք գլխավոր հերոսի հետ այդտեղի կենդանիներին են ուսումնասիրում՝ թե ինչ տեսակների կան, թե ինչքան են այդ տարածքում և այլն: Հետո քեռին որոշեց մի քանի մեքսիկացի բանվոր կանչել, որպեսզի նրանք հողի հետ աշխատեն և այն մշակեն: Եվ որոշ ժամանակ հետո հողը պատրաստ է լինում, քեռին և հերոսը որոշում են սկզբից գնել նռնենիների լավ որակի սերմեր: Տնկում են 700 ծառ և սպասում: Սպասել պետք էր մոտ երեք տարի, որպեսզի պտուղ տային ծառերը: Այդ պտուղները նրանք ուզում էին վաճառել և փող աշխատել մնացած ծառեռի տեսակների համար:
Ինչքան էլ ամեն ինչ ձախողվում էր, քեռին դեռ ուզում էր հասնել իր երազանքին ամեն կերպ: Առաջին խնդիրը այն էր, որ այդ չոր պայմաններում ծառերը չէին աճի և քեռին շատ մասնագետների կանչեց, որպեսզի նրանք հողի տակից գտնեն ջրի աղբյուր՝ ծառերը ջրելու համար: Եվ վերջապես ժամանակ հետո այն գտնվեց, սակայն ջուրը ցեխոտ էր և խավար: Այդպես երկրորդ տարին ծառերը միայն 3 պտուղ տվեցին, իսկ հաջորդ տարի՝ 200: Այս նուռը հավաքեցին և ուղարկեցին Չիկագո՝ վաճառելու: Այնուամենայնիվ, նուռը ընդհանրապես չէր վաճառվում, այնպես որ այն ուղարկեցին հետ քեռու մոտ: Ամբողջ ձմեռ նրանք հերոսի հետ այդ նուռն էին ուտում ազատ ժամանակ:
Հաջորդող տարին քեռին լրիվ իր փողերը կորցրեց ագարակի վրա, որը միևնույնն է չէր փոխվում: Այդ ժամանակ նա կորցրեց ամեն ինչ, հետ տվեց ագարակը տիրոջը, սակայն խնդրեց իր ծառերին հետևել: