Անհատական աշխատանք քիմիա, կենսաբանություն ֊ ածխաջրեր (գլյուկոզ, սախարոզ, օսլա, գլիկոգեն)
1. Անկենդան աշխարհը ինչո՞վ է նման և ինչո՞վ է տարբեր կենդանական աշխարհից։
2. Կենդանական աշխարհը քանի՞ թագավորության է բաժանվում։
Կենդանիներ, բույսեր, սնկեր, մանրէներ
- Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը, որոնք նաև անվանում են կենսական տարրեր
Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր (սպիտակուցներ, ածխաջրեր (գլյուկոզ, սախարոզ, օսլա, գլիկոգեն), ճարպեր, լիպիդներ, նուկլեյնաթթուներ, վիտամիններ և այլն), որոնք էլ ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը։
- Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը՝մակրո-, միկրո-,ուլտրատարրեր
Կենսական տարրերը կազմում են մեր օրգանիզմի 97%։ Դրանք 6 հատ են` Ածխածին (C), Ջրածին (H), Թթվածին (O), Ազոտ (N), Ֆոսֆոր (P), Ծծումբ (S)։ - Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը, կենդանական և բուսական բջիջների նմանությունները և տարբերությունները
Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորն է բջիջը: Բջջի բաղադրությունն է ՝ 70- 80 % ջուր, 10- 20% սպիտակուցներ, 1- 5% ճարպեր, 0,2- 2% ածխաջրեր, 0,2- 2% նուկլեինաթթուներ: - Ինչու՞ են գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն է»
Գիտնականները դա ասում են, քանի որ սպիտակուցները մեծ դեր ունեն մեր կյանքում: Նրանք մեր օրգանիզմում կատարվող ռեակցիաների վրա են ազդում և շատ ֆունկցիաներ կատարում: - Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների գործառույթները կենդանի օրգանիզմում
Սպիտակւցները կատարում են կարգավորող, կառուցվածքային, շարժողական, տեղափոխման, պահեստային, պաշտպանողական ֆունկցիաները: Աշխաջրերը կատարում են էներգիական և պաշտպանողական ֆունկցիաները: Ճարպերը կատարում են էներգիական, կառուցողական ֆունկցիաները: - Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում:
Օրգանական նյութերն են՝ ածխաջրեր, լիպիդներ, վիտամիններ, սպիտակուցներ, նուկլեյնաթթնուներ:
Անօրգանականներն են՝ հանքային աղերը, ջուրը: