Աշխատանքային օրենսդրությունը և Դրանով կարգավորվող հարաբերությունները

Հարցեր՝

  • Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը

Պարտադիր կամ հարկադիր աշխատանքը այն է, երբ մարդուն ստիպում են աշխատել առանց իր համաձայնության:

  • Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները

Աշխատանքի պայմանագիրը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի, իսկ եթե աշխատողը տասնչորս տարեկան է և փոքր պայմանագիրը կնքվում է ծնողի, խնամակալի կողմից:

  • Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում

Աշխատանքային փորձաշրջանը կարող է սահմանվել գործատուի և աշխատողի համաձայն ցանկությամբ, որպեսզի ստուգել պատրաստ է արդյոք աշխատողը այդ աշխատանքին:

  • Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ տարիքային խմբերի

Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել մեծահասակ մարդուց անձը հաստատող փաստաթուղթ, սոցքարտ, դիպլոմ, տեղեկանք առողջական վիճակի մասին: Եթե աշխատանքի է ընդունվում 14-16 տարեկան անչափահաս մարդ, ուրեմն գործատուն պարտավոր է պահանջել ծնողներից մեկի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր համաձայնությունը, իսկ առաջին անգամ աշխատանքի ընդունվող անձերից պահանջում են ` բնակարանային-շահագործման կազմակերպության, պատգամավորների ավանային կամ գյուղական խորհրդի կողմից տրված տեղեկանք վերջին զբաղմունքի մասին, խորհրդային բանակի շարքերից արձակվածներից` զինվորական գրքույկը:

  • Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները

Գրանցմամբ աշխատողի առավելությունները այն են, որ աշխատողը ամրագրված և նկարագրված է օրենքով: Այդ պատճառով նրանք ունեն ապահովություն, որպեսզի չկորցնեն իրենց աշխատանքը:

  • Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել և՛ գործատուի, և՛ աշխատողի ցանկությամբ՝ աշխատանքին համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:
Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են օրենքով և աշխատանքային պայմանագրերով:
Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում տասնութ տարին չլրացած անձինք, ընտրովի պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաև պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած անձինք, գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձին և այլն:

  • Աշխատանքային արձակուրդ

Ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար։ Այդ ընթացքում պահպանվում է նրա պաշտոնը և վճարվում է միջին աշխատավարձը։

Թողնել մեկնաբանություն