Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն, Մենդելի 1-ին օրենք, գենոտիպ և ֆենոտիպ:

Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն  Մենդելի 1-ին օրենք, գենոտիպ և ֆենոտիպ:

Գենետիկայի հիմնական հասկացությունը, Ժառանգայկանություն, Փոփոխականություն

Գենետիկան գիտություն է օրգանիզմներում հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին։ Այն ուսումնասիրում է ժառանգականության և փոփոխականության օրենքները։ Գենետիկայի հիմնադիրը եղել է հայտնի չեխ գիտնական Գրեգոր Մենդելը, ով 19-րդ դարի վաթսունական թվականներին առաջինը մշակեց գենետիկական հետազոտությունների մեթոդները և տվեց հատկանիշների ժառանգման օրինաչափությունները։ Ժառանգականությունը և փոփոխականությունը կենդանի օրգանիզմների հիմնարար հատկություններից է։ Ժառանգականությունը ՝ ծնողական օրգանիզմների ՝ իրենց զարգացման և հատկանիշների առանձնահատկությունները հաջորդ սերընդին փոխանցելու հատկությունն է, որը իրականանում է բազմացման միջոցով։ Գենը ԴՆԹ-ի մոլեկուլի կամ քրոմոսոմի որոշակի հատված է, որը որոշում է սպիտակուցների սինթեզով։ Փոփոխականությունն օրգանիզմի անհատական զարգացման ընթացքում նոր հատկանիշներ ձեռք բերելու հատկությունն է։

Գենոտիպ և Ֆենոտիպ

Յուրաքանչյուր օրգանիզմի գեների ամբողջությունը կոչվում է գենոտիպ: Միևնույն տեսակին պատկանող բոլոր օրգանիզմներում յուրաքանչյուր գեն գտնվում է որոշակի քրոմոսոմի միևնույն տեղում կամ լակուսում: Քրոմոսոմների հապլոիդ հավաքում, որը բնորոշ է սեռական բջիջներին, միայն մեկ գեն է պատասխանատու տվյալ հատկանիշի դրսևորման համար, իսկ մնացած սոմատիկ բջիջներում առկա քրոմոսոմների դիպլոիդ հավաքում՝ երկու գեն: Այդ գեները գտնվում են հոմոլոկ քրոմոսոմների միևնույն լոկուսներում և կոչվում են ալելային գեներ կամ ալելներ:Գեները նշում են այբուբենի լատիներեն տառերով: Եթե զույգ ալելայինն գեները կառուցվածքով լրիվ նույնն են, այսինքն՝ ունեն նուկլեոտիդների միևնույն հաջորդականությունը, ապա կարող են նշվել՝ օրինակ՝ AA: Օրգանիզմների բոլոր հատկանիշների աբողջությունը կոչվում է ֆենոտիպ: Այն իր մեջ ներառում է ինչպես արտաքին հատկանիշների,այնպես էլ ներքին,հյուսվածքաբանական,կազմաբանական հատկանիշների ամբողջությունը:

Մենդելի առաջին օրենք

Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջինսերնդի միակերպության կանոնը: Եթե խաչասերվող օրգանիզմներըմիմիյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում: Այսպիսով,միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսւոմնասիրվում է միայն մեկհտականիշ:

Թողնել մեկնաբանություն