Հայոց լեզու Առաջադրանքներ

Առաջադրանքներ

  1. Գտիր ուղիղ խնդիրները, ընդգծիր:
  • Արևը վերևից կրակ է թափում:
  • Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը:
  • Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին:
  • Ամպերը ծածկեցին երկինքը:
  • Նահապետը ներս հրավիրեց հարևաններին:
  • Ծերունի Մովսեսը, վերցնելով գավաթը, օրհնանքի խոսքեր ասաց,խրատներ կարդաց Նուբարին:
  • Նուբարը սուփրա փռեց, սեղանին մի կուլա գինի դրեց:

2. Մգեցնել ներգործող խնդիրը (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ):

  • Հանցագործը քննադատվում էր դատավորի կողմից:
  • Բնությունը փոխվում է եղանակից :
  • Վայրենիներն ազատ արձակվեցին տանջանքներից  :
  • Կեսօրին փողոցները փակվել էին ավտովթարից :
  • Հրատապ լուրը հայտնվեց լուրերով՝հաղորդավարի կողմից :

3. Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցող նախադասություններ:

  • Աղջիկը խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստում:
    Համեղ ընթրիքը պատրաստվում էր խոհանոցում աղջկա կողմից:
  • Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը:
    Նրա խարխուլ կացարանը քանդվել է երկրաշարժից:
  • Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին:
    Ծանր հիվանդը բուժվեց անհրաժեշտ դեղով:
  • Ամպերը ծածկեցին երկինքը:
    Երկինքը ծածկվեց ամպերով:
  • Նահապետը ներս հրավիրեց հարևաններին:
    Հարևանները ներս հրավիրվեցին նահապետի կողմից:
  • Ծերունի Մովսեսը օրհնանքի խոսքեր ասաց:
    Օրհնանքի խոսքերը ասվեցին ծերունի Մովսեսի կողմից:
  • Նուբարը սուփրա փռեց, սեղանին մի կուլա գինի դրեց:
    Մի կուլա գինին դրվեց և սուփռան փռվեց սեղանին Նուբարի կողմից:

4. Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցող նախադասություններ:

  • Մառախուղի թանձր քուլաները հալածվում էին քամուց:
    Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները:
  • Արագ հինգ դիմում լրացվեց Սիմոնի կողմից:
    Սիմոնը լրացրեց արագ հինգ դիմում:
  • Ամրոցի աշտարակներն ամեն գիշեր լուսավորվում էին նրա կողմից:
    Նա ամեն գիշեր ամրոցի աշտարակներն էր լուսավորում:
  • Պարսպի ներսը ծածկված էր բերրի պտղածառերով, խաղողի որթերով և ծաղկող թփերով:
    Բերրի պտղածառերը, խաղողի որթերը և ծաղկող թփերը ծածկել էին պարսպի ներսը:
  • Բարձրահասակ բարդին թեթև օրորվում էր գիշերային մեղմ քամուց:
    Գիշերային մեղմ քամին թեթև օրորում էր բարձրահասակ բարդին:

5. Գտել ենթական և ուղիղ խնդիրը։

Ենթակա, Ուղիղ խնդիր

1․ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը։

2․Տղան միայնակ վերանորոգեց տունը։

3․ Գիրքը փոխանցեց ընկերոջը։

4․ Հեքիաթները հորինում են մարդիկ` կյանքի տխրությունը ցրելու համար։

5․ Նա սիրում է մայրիկին։

6. Գտնել հանգման անուղղակի խնդիրները։

  • Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն։
  • Երեխան հավատում էր մոր խոսքին։
  • Ծեր կինն աղոթում էր Աստծուն։
  • Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին։

7․Գտիր նախադասությունների ենթական, ստորոգյալը, ուղիղ խնդիրը և հանգման խնդիրը։

  • Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:
  • Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:
  • Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:
  • Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:
  • Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձի բերել:

Թողնել մեկնաբանություն