Սաադիի վերջին գարունը Վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ կարդալ, վերլուծել

Ստեղծագործությունը սկսվում է նրանով, որ մի բանաստեղծ՝ Սաադին, նշում էր իր հարյուրերորդ տարեդարձը: Այդ օրը նա իջավ իր պարտեզը, որպեսզի հետևեր զարմանահրաշ բնությանը, ինչից հետո ծառի տակ նստեց: Չնայած նրան, որ նա արդեն շատ ծեր էր, նա միևնույնն է տեսնում էր և լսում իրեն շրջապատող հրաշքները և գնահատում դա: Նա ասում է, որ այդ հարյուր տարին ինչպես մի գիշերվա երազի նման անցնեին: Նա նայում էր իր շուրջը, երկնքին և շարունակում զարմանակ աշխարհի գեղեցկությամբ: Նա այդքան երկար էր ապրել, բայց ամեն օր նա նայում էր աշխարհին և նոր ու նոր բաներ սովորում:
Նրա վերջին բառերն էին «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով»։ Եվ իրոք, մենք ծնվում ենք անկախ մեր կամքից, ապրելուց միշտ նոր բաներ ենք բացահայտում, իսկ մահանում ենք կարոտելով այն ամենը, ինչ այդքան տարիներում ապրել ենք՝ զգացմունքները, մարդկանց, իրադարձությունները:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 05.04.2023

Գտնել բառերի հականիշները

1. Բերկրալից, փութկոտ, կանուխ, համակ, բիրտ, դանդաղկոտ, ուշ, քնքուշ, թախծոտ, երգչոտ, թեժ, ձախողակ, մարմանդ, համարձակ

Բերկրալից — թախծոտ
Փութկոտ — դանդաղկոտ
Կանուխ — ուշ
Համակ — ձախողակ
Բիրտ — քնքուշ
Երկչոտ — համարձակ
Մարմանդ — թեժ

2. Պատվարժան, պարփակ, կողմ, տհաճ, ժուշկալ, անարգ, թավ, թեթևասահ, հրաշեկ, դուրեկան, անզուսպ, դեմ, ծանրաքայլ, նոսր

Պատվարժան — անարգ
Պարփակ — հրաշեկ
Կողմ — դեմ
Տհաճ — դուրեկան
Ժուշկալ — անզուսպ
Թավ — նոսր
Թեթևասահ — ծանրաքայլ

3. Տերևազուրկ, հեզիք, սինլքոր, վեհանձն, երանգավառ, սնանկ, համր, սաղարթախիտ, խորդուբորդ, չոր, դժգույն, ողորկ, տամուկ, խոսուն

Տերևազուրկ — սաղարթախիտ
Հեզիք — սնանկ
Սինլքոր — վեհանձն
Երանգավառ — դժգույն
Համր — խոսուն
Խորդուբորդ — ողորկ
Չոր — տամուկ

4. Գլպխահակ, տգեղ, առնական, քչախոս, չնաշխարհիկ, կանացի, պատահական, նյութական, իրական, թափառական, օրինաչափ, շաղակրատ, նստակյաց, երևակայական

Գլխահակ — նյութական
Տգեղ — չնաշխարհիկ
Առնական — կանացի
Քչախոս — շաղակրատ
Պատահական — օրինաչափ
Իրական — երևակայական
Նստակյաց — թափառական

5. Դրվատել, պաղել, քանդել, պարպել, աղանձել, հրավիրել, հանդիմանել, միավորել, պոկվել, լիցքավորել, արտաքսել, կառուցել, կառչել, տարանջատել

Դրվատել — հանդիմատել
Պաղել — աղանձել
Քանդել — կառուցել
Պարպել — լիցքավորել
Հրավիրել — արտաքսել
Միավորել — տարանջատել
Կառչել — պոկվել