Սաադիի վերջին գարունը․ կարդալ, վերլուծել
Ստեղծագործությունը սկսվում է նրանով, որ մի բանաստեղծ՝ Սաադին, նշում էր իր հարյուրերորդ տարեդարձը: Այդ օրը նա իջավ իր պարտեզը, որպեսզի հետևեր զարմանահրաշ բնությանը, ինչից հետո ծառի տակ նստեց: Չնայած նրան, որ նա արդեն շատ ծեր էր, նա միևնույնն է տեսնում էր և լսում իրեն շրջապատող հրաշքները և գնահատում դա: Նա ասում է, որ այդ հարյուր տարին ինչպես մի գիշերվա երազի նման անցնեին: Նա նայում էր իր շուրջը, երկնքին և շարունակում զարմանակ աշխարհի գեղեցկությամբ: Նա այդքան երկար էր ապրել, բայց ամեն օր նա նայում էր աշխարհին և նոր ու նոր բաներ սովորում:
Նրա վերջին բառերն էին «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով»։ Եվ իրոք, մենք ծնվում ենք անկախ մեր կամքից, ապրելուց միշտ նոր բաներ ենք բացահայտում, իսկ մահանում ենք կարոտելով այն ամենը, ինչ այդքան տարիներում ապրել ենք՝ զգացմունքները, մարդկանց, իրադարձությունները: