Ջրի օրգանոլեպտիկ հատկություններ (գույն, հոտ, համ) և միջավայրի որոշում (հիմնային, թթվային, չեզոք)
Ուղղորդող հարցեր.
- Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական հիմնախնդիրներ գիտեք, թվարկեք…
Մարդկությանը հուզող էկոլոգիական հիմնախնդիրները լինում են էներգիական և առողջապահական: Օրինակներն են մաքուր ջրի որակի վատացումը, տեղնածին աղետները, էկոլոգիապես մաքուր սնունդի քչացումը, մաքուր կենսական միջավայրի նվազումը, նիտրատային աղետները, թունաքիմիկատները, աղտոտումը՝ մեր մոլորակի ջրերը, ցամաքը աղտոտված են աղբի մեծ քանակությամբ: Նաև մեծ խնդիր է կլիմայի փոփոխությունը:
- Ի՞նչ կարծիք ունեք կենսական միջավայրի մասին
Մեր կենսական միջավայրը գնալով ավելի է վատանում, կարող է շուտով օդի, ջրի աղտոտում, կենդանիների կամ բույսերի անհետացում սկսվի և այլն։ Մեր կենսական միջավայրը պահպանելու համար պետք է չաղտոտել մեր շրջական՝ օդը, ջուրը, հողը, պետք է մաքրություն պահպանել։
- Որո՞նք են առողջ ապրելակերպի սկզբունքները
Առողջ ապրելակերպն ունի այս սկզբունքները՝ առողջ ու էկոլոգիապես մաքուր սնունդ, ջուր, օդ, առողջ քուն, սպորտ, հիգիենա, վատ սովորություններից ազատվելը և այլն։ Այս կետերը պահպանելով մենք կարող են լինել առողջ։
- Ինչպիսի՞ թունավոր նյութեր կան օդում, հողում և ջրում
Հողում, ջրում, օդում կան տարբեր տարրեր, գազեր, փոշի, աղբ։
- Ո՞րն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ
Էկոլոգիապես մաքուր սնունդը իր աճելու ամբողջ ընթացքում պահպանվում է բարենպաստ պայմաններում և չի պարունակում իր մեջ մարդու համար վնասակար նյութեր:
- Որո՞նք են սննդանյութերի օրգանոլեպտիկ հատկությունները
Սննդանյութերի օրգանոլեպտիկ հատկություններից են սննդի գույնը, հոտը, համը, տեսքը։
- Ի՞նչ է <<նիտրատային աղետը>>
Նիտրատային աղետների պատճառը նիտրատներն են, որոնք մեծ քանակություններով որպես պարարտանյութ են օգտագործվել և մտել են սննդի մեջ՝ թունավորելով մարդկանց:
- Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր
Մաքուր խմելու ջուրը այն է, որի մեջ հարյուր ախտածին մանրէից ավել չկա, թափանցիկ է, հոտ չունի և քաղցրահամ է (դա պայմանավորված է կալիումական և նատրիումական աղերի առկայությամբ):
- Որո՞նք են ջրի աղտոտման տեսակները
Ջուրը աղտոտման տեսակներն են՝ ածխաջրածինները, մակերևույթային ջրերը, ստորգետնյա աղտոտումը, մանրէաբանական աղտոտվածությունը, կախված նյութերով աղտոտվածությունը, ջրի քիմիական աղտոտումը։
Օդի բաղադրությունը
x(O2) ≈ 20%
x(N2) ≈ 78%
x(Այլ գազեր) ≈ 2%
x(CO2) = 0,03% (0,04%)
Ազնիվ գազեր (Իներտ գազեր) ` He, Ne, Ar, Kr, Xe, Rn