Հավերժական սերը Ավետիք Իսահակյան վերլուծություն

Հավերժական սերը ստեղծագործությունում պատմվում է մի արքա Էլ-Սամանի մասին, ով շատ էր սիրում թագուհուն: Նա միշտ պատմում էր թագուհուն, թե ինչքան է իրեն սիրում, թե իր սերը թագուհու նկատմամբ հավերժ է և անմար: Նրանք ապրում էին միասին խաղաղ և երջանիկ, սակայն որոշ ժամանակ հետո թագուհին մահանում է: Էլ-Սամանը չէր կարող ընդունել իր սիրելի մարդու մահը, նա գրկած է պահում թագուհուն և պատրաստ է լինում կռվել մահի հետ: Նրան շրջապատող ամեն ինչ մահանում է և քանդվում, սակայն այն աշտարակը, որը նա իր սիրո նշան էր սարքել, չէր քանդվել: Սա լավ նկարագրում է, թե ինչպես է իր սերը հավերժական, և նույնիսկ երբ սիրելի մարդը այլևս չկա, նա սիրում է իրեն հավերժ: Եթե մարդուն իրոք սիրում ես, ապա ոչինչ դրան չի խանգարի, նույնիսկ մահը:

Թողնել մեկնաբանություն