Մշակույթի վերելքը։ Կրթական համակարգը
Հայ մշակույթի վերածննդի պատմական պայմանները։
Բագրատունյաց թագավորության հաստատումից հետո հայկական մշակույթը վերելք ապրեց` հայերի քաղաքական և տնտեսական կյանքում մեծ փոփոխություններ տեղի ունեցան։
Այս վերելքը ոչ միայն վանքերում, այլ նաև քաղաքներում տեղի ունեցավ։ Այդ քաղաքներն են Անին, Վանը, Դվինը, Սիսը, Կարսը, Ադանան և Տարսոնը։
X-XIV դարերում հայտնվել էին նպաստավոր պայմաններ հայկական մշակույթի զարգացման համար։
<<Յոթ ազատ արվեստների>> համակարգը այդ ժամանակաշրջանում բարձրության հասավ։ Դրա մեջ էին մտնում քերականությունը, երաժշտությունը, աստղագիտությունը, երկրաչափությունը, տրամաբանությունը, ճարտասանությունը և թվաբանությունը։
Դպրոցները և համալսարանները։
Դպրոցների մեծ մասը եկեղեցու տնօրինության տակ էին և երեք տեսակ ունեին` վանական, ծխական, տաճարային։ Վանական և տաճարային դպրոցներից հետագայում վարդապետարաններ ստեղծվեցին մոտ IX դարում։
Կային տարրական և բարձրակարգ տիպի դպրոցներ։ Բարձրագույն դպրոցներում ուսումը 7֊8 տարի էր տևում։
Այդ դարաշրջանի ուսումնական գործը սկսող նշանավոր գործիչներից էին Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Իմաստասերը, Եսայի Նչեցին, Վահրամ Րաբունին, Գրիգոր Տաթևացին։ Իսկ նշանավոր ուսումնական կենտրոններից են Սանահինի, Հաղպատի, Նարեկի (վայրը, որտեղ Գրիգոր Նարեկացին է սովորել) և Նոր Գետիկի վարդապետարանները։
Մեծ դեր խաղացող համալսարաններն էին Գլաձորի, Տաթևի, Սսի համալսարանները, իսկ հայտնի դպրոցներից էին Սկևռայի և Հռոմկլայի դպրոցները:

Պատմագրությունը
IX դ.-ի վերջերում հայ պատմագրությունը զարգանում է և հայտնվում են նոր ժանրեր՝ տիեզերական պատմությունը և տարեգրությունը:
Հայկական պատմության զարգացումը շարունակում են մի շարք մարդիկ:
Հովհաննես Դրասխանակերտցին “Պատմութիւն Հայոց” աշխատությունում նկարագրում է Հայկի և Բելի ավանդությունից մինչև X դարի մի մասը:
Արիստակես Լաստիվերցին իր “Պատմութիւն” աշխատությունում ներառում է հայ-բյուզանդական հարաբերությունները, սելջուկյան արշավանքները և այլ 1000-1071թթ. միջև ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները:
Կիրակոս Գանձակեցին իր “Հայոց պատմության” մեջ քրիստոնեության ընդունումից մինչև 1265թ.-նն է նկարագրել:
Հաջորդը Ստեփանոս Տարոնեցին է, ով հիմնադրել է Հայաստանում համաշխարհային պատմության ժանրը: Նրա աշխատությունն է “Տիեզերական պատմություն”-ը:
Նույն ժանրում էր գրում նաև Վարդան Արևելցին, ով նշանավոր մատենագիր էր և իր աշխատություն “Տիեզերական պատմության” մեջ նկարագրված է “անսկիզմ” ժամանակներից մինչև 1267թ.-ը:
Հայաստանի առանձին տարածաշրջանների պատմության շարադրանքի հիմնադիրը Մովսես Կաղանկարվացին էր. Նաև այս ժանորւմ ստեղծագործում էր պատմիչ Թովմաս Արծրունին, որի “Արծրունիների տան պատմությունը” նվրված էր Վասպուրական նահանգին (IX դար):
XIII դարում Ստեփանոս Օրբելյանը գրել էր Սյունիք նահանգի պատմությանը նվիրված “Պատմություն նահանգին Սիսական”:
Հայ պատմագրության մեջ ժամանակագրության ժանրի հիմնադիրը Մաթևոս Ուռհայեցին (XI-XII դ:) է. նա իր “Ժամանակագրություն” աշխատության մեջ ներառել էր նաև Առաջավոր Ասիայի պատմությունը:
XIII դարի կիլիկիացի նշանավոր պետական գործիչ Սմբատ Գունդստաբլը իր “Տարեգիրք” աշխատանքում համառոտ ներկայացրել էր Բագրատունյաց թագավորության պատմական իրադարձությունները:
X-XIV դդ. հայ պատմիչների և ժամանակագիրների աշխատությունները կարևոր սկզնաղբյուր էին դարձլ տարածաշրջանը ուսումնասիրողների համար: