1826 -1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը։ Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։ Պարսկահայերի վերաբնակեցումը։

1826 -1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը։ Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։ Պարսկահայերի վերաբնակեցումը։

1826 թ. հուլիսին Աբաս-Միրզայի 60 000-անոց բանակը ներխուժեց Արցախ։
Հուլիսի 26-ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը։ Ռուսական կայազորը շրջակա գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության։ Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր։
Երևանի խանի զորքերն էլ ներխուժեցին Շիրակ։ Փոքր Ղարաքիլիսայի գյուղացիները ռուս սահմանապահ զինվորների հետ դիմեցին ինքնապաշտպանության։
1826 թ. սեպտեմբերին Շամքորի մոտ հայ գեներալ Վ. Մադաթովի ջոկատը ջախջախեց պարսկական զորքը։
Ելիզավետպոլի (Գանձակ) մոտ տեղի ունեցած ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս-Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից։
1827 թ. Թիֆլիսում ձևավորվեց հայ կամավորական ջոկատը։ Արցախում և այլ վայրերում ևս կազմակերպվեցին կամավորական գումարտակներ։
1827 թ. գարնանից ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի խանությունների սահմաններում:
Պարսկահայք նահանգը՝ իր հայտնի Խոյ և Սալմաստ գավառներով, վերադարձվեց պարսիկներին։
1828 թ. սկսվեց պարսկահպատակ հայերի զանգվածային վերաբնակեցումը: 40-42000 հայեր Թավրիզի, Մակուի, Խոյի, Սալմաստի ևն շրջաններից բնակություն հաստատեցին Արևելյան Հայաստանի վայրերում։

Թողնել մեկնաբանություն