Քիմիա Լաբորատոր առաջադրանքներ

*-9-րդ դաս.-ը  <<Ելք ստուգատեսի շրջանակներում>> կատարելու են քիմիայից  լաբորատոր  առաջադրանքներ. 

Առաջադրանք  1. Սեղանին  դրված  նյութերը  դասակարգեք, հիմնավորելով Ձեր ընտրությունը.

                     ա) պարզ  և  բարդ  նյութերի 

                     բ) պարզ  նյութերը՝ մետաղների և  ոչմետաղների

                     գ)  բարդ  նյութերը՝ անօրգանական և  օրգանական նյութերի

Առաջադրանք  2.   Որոշեք  ջրի  տարբեր  նմուշների  օրգանոլեպտիկ հատկությունները(հոտը, համը, գույնը) և միջավայրը(հիմնային, թթվային, չեզոք)

Առաջադրանք  3.  Որոշեք  օդի  բաղադրությունը՝ մոմը  այրելով: Կատարեք  հաշվարկ. մոտավորապես քանի՞ լիտր  թթվածին  է  պարունակվում քիմիայի  լաբորատորիայում:

Առաջադրանք  4.  Կերակրի աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթը  կոչվում  է «ֆիզիոլոգիական լուծույթ»:  Պատրաստեք 500գ  ֆիզիոլոգիական լուծույթ, դրա  համար  քանի՞ գրամ  աղ  և  ջուր  պետք  է  վերցնեք:

                   <<Մետաղների  քիմիական հատկությունները>>

Լաբորատոր  փորձ 1. Մետաղների  օքսիդացումը  թթվածնով՝  մագնեզիումի  այրումը <<Հրավառություն>>:
ա) 
Գրեք  ընթացող  ռեակցիայի    հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)  Կատարեք  հաշվարկ. որքան  ջերմություն  կանջատվի  ռեակցիայի
հետևանքով, եթե  մագնեզիումի  այրման   ջերմությունը՝Qm (Mg) = 570 կՋ/մոլ  է, իսկ  փորձի  համար  վերցվել  է  2,4 գ  մագնեզիում:
Լաբորատոր  փորձ  2 . Ալկալիական  մետաղներից   նատրիումի  փոխազդեցությունը  ջրի հետ:            

  ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը,
հավասարեցրեք էլեկտրոնային  հաշվեկշռի    եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

  բ)  Կատարեք  հաշվարկ.  որքա՞ն   է  լուծույթում  ստացված  նյութի  զանգվածային  բաժինը (%), եթե  փորձ  կատարելիս  վերցվել է 2,3 գ նատրիում, իսկ  ջուրը՝  50 մլ:

գ) Իրականացրեք չեզոքացման ռեակցիա և գրեք ընթացող ռեակցիայի մոլեկուլային, լրիվ իոնային և կրճատ իոնային ռեակցիաների հավասարումները:

 Լաբորատոր  փորձ 3. Պղնձի  ստացումը  իր  աղից՝ պղնձարջասպից  CuSO4H2O, ակտիվ մետաղ երկաթով:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)Կատարեք  հաշվարկ.  որքան  է ստացված  պղնձի  զանգված, եթե
ձողի  զանգվածի  փոփոխությունը  եղել  է  0,8 գ:
Լաբորատոր  փորձ 4. Ակտիվ   մետաղներից՝  ցինկի, մագնեզիումի, ալյումինի  փոխազդեցությունը  աղաթթվի հետ:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)Կատարեք  հաշվարկ.  որքան   գազ   կանջատվի մլ (ն.պ.),եթե
փորձի   համար  վերցվել  է  2,6 գ  ցինկ:

Լաբորատոր  փորձ 5. Կալցիումի միացությունների հատկությունները՝

                       CaO—>CaCl2—> CaCO3—> CO2 

Թողնել մեկնաբանություն