Հայոց լեզու, Հնչյունափոխություն

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:

Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:

Առաջադրանքներ՝

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)

հին-հնամենի (ի-ն գաղտնավանկի ը), բազուկ-բազկաթոռ (ու-ն սղվել է), պատիժ-պատժել (ի-ն սղվել է), ողջույն-ողջունել (ույ-ու), աշխույժ-աշխուժություն (ույ-ու), մատյան-մատենագիր (յա-ե), պարտեզ-պարտիզան (ե-ի), գլուխ-գլխավոր (ու-ն սղվել է), էշ-իշամեղու (է-ի):

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ, սիրտ, կույր, ճահիճ, ալյուր, կեզ, ատամնաբույժ
բրդոտ, սրտաբաբախ, կուրանալ, ճահճանալ, ալրաղաց, կիզական, ատամնաբուժարան
բ) վիշտ, թույլ, ծնունդ, հաշիվ, արթուն, հույն, տույժ
վշտանալ, թուլանալ, ծննդարան, հաշվել, արթնանալ, հունական, տուժել

3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

ձնծաղիկ — ձյուն, թխահեր — թուխ, սառցահատ — սառույց, երգչախումբ — երգիչ, կիսել — կես, ըմպանակ — ումպ, մեղվապահ — մեղու, հունական — հույն, կղզյակ — կղզի:

4.Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված
արմատներ. վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։
Գրադարան — գիր, մայրուղի, կատվազգի — կատու, զարդանախշ, գլխապտույտ — գլուխ, խնձորենի,
լեզվաոճական — լեզու, երկաթապատ, շինարարական — շեն, լուսանկար — լույս, գյուղամեջ, մայթեզր,
կուտակել — կույտ, բառիմաստ, ջրապտույտ — ջուր, տուֆակերտ, սրբապատկեր — սուրբ, ուղղաձիգ — ուղիղ։

Է(ե) ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Հովհաննես-Հովհաննիսյան (ե — ի), անեծք-անիծել (ե — ի, ք-ն սղվել է), դեմ-դիմանկար (ե-ի), վրեժ-վրիժառու (ե — ի), վեպ-վիպասան (ե — ի)

2. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը: Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ

Ծաղիկ+ա+ձոր — Ծաղկաձոր, շեկ+ա+հեր — շիկահեր, վեմ+ա+փոր — վիմափոր, մեգ+ա+պատ — միգապատ, գես+աստղ — գիսաստղ, սեր+առատ — սիրառատ, հանդես+ություն — հանդիսություն, պատվեր+ա+տու — պատվիրատու, բնագետ+ություն — բնագիտություն, հրավեր+ա+տոմս — հրավիրատոմս:

3. Վեճ, նվեր, տեր, մեջ, գեր արմատներից 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն:

վեճ — վիճաբանություն, վիճել
նվեր — նվիրել, նվիրաբերել
տեր — տիրանալ, տիրություն
մեջ — միջամտել, միջադեպ
գեր — գիրանալ, գիրություն

4. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Գեր (անալ) — գիրանալ, կես (ատ) — կիսատ, հայրենասեր (ություն) — հայրենասիրություն, մեգ (ապատ) — միգապատ, էշ (ատեր) — իշատեր, պարտեզ (պան) — պարտիզպան, զեն (ակիր) — զինակիր, հրավեր (ատոմս) — հրավիրատոմս, էշ (այծյամ) — իշայծյամ, գրագետ (ություն) — գրագիտություն, տեր (անալ) — տիրանալ, վեպ (ագիր) — վիպագիր:

5. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

դիզել — դեզ, կիսամուշտակ — կես, վիպական — վեպ, իջևանել — էջ, պատվիրել — պատվեր, սիրալիր — սեր, իջվածք — էջ, տիրական — տեր, սիզավետ — սեզ, զինել — զեն:

ի ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Սարգիս-Սարգսյան (ի-ն սղվել է), միրգ-մրգատու (ի-ն գաղտնավանկի ը), ջիղ-ջղային (ի-ն գաղտնավանկի ը), կաղին-կաղնի (ի-ն սղվել է), որդի-որդյակ (ի — յա), կռիվ-կռվել (ի-ն սղվել է), խիղճ-խղճալ (ի-ն գաղտնավանկի ը), կծիկ-կծկել (ի-ն սղվել է), մահիճ-մահճակալ (ի-ն սղվել է), կոշիկ-կոշկեղեն (ի-ն սղվել է), նկարիչ-նկարչություն (ի-ն սղվում է), կղզի-կղզյակ (ի — յա)

2. Տրված բառերը տեղադրիր տրված շարքերում՝

ի-ն սղվել է (չի արտասանվում)-Մկրտչյան, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, բժշկական, կնքել, վրձնահարված, նկարչական

ի-ն դարձել է ը, որը չի գրվում-նարնջագույն սկզբնակետ, սրտամորմոք, կարմրավուն

Մկրտչյան, նարնջագույն, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, բժշկական, սկզբնակետ, կնքել, վրձնահարված, նկարչական, սրտամորմոք, կարմրավուն:

Assignments for 14.09.23

Navigate B1+ Watch Vox Pops and be ready to discuss
Navigate slide 8, ex 8a, slide 137 ex-es 1,2

1. I often meet up groups of friends in the evening.
2. You don’t need to have a lot in common with someone to be friends. It’s fine to have different interests.
3. I get on well with most people I know. There aren’t many people I don’t like.
4. A really good friend is someone you can call at midnight and ask them to help out.
5. The friends you make at school are often friends for life.
6. I’m always pleased when someone I haven’t heard from in ages get in touch.
7. I’m quite easy-going. I rarely have an argument with my friends.
8. I’m not speaking to my sister at the moment — we’ve fallen out. It seems a bit childish.
9. I can trust to my closest friend with all my secrets.

There are one billion Facebook users worldwide. And this number increases all the time. It is clear that Facebook has changed the way we look at friendship. The word ‘friend’ 5 has become a verb, and ‘friends’ now include people we only know online and who we have never met. One positive side to Facebook is that friends who have lost contact, often many years ago, are now able to get in touch again. ‘More and more people are connecting with old friends via Facebook,’ says a spokesperson for the website. ‘And Facebook also means that friends never need to lose touch; people can stay friends for life.’

1. A. Where do you work?
B. Well, normally I work in Berlin, but I am working in Stuttgart at the moment.
2. A. Do you know Jake.
B. Yes, we have known each other for a few years.
3. A. Do you live in London?
B. Yes, I do. Actually I have lived there all my life.
4. A. Jameela’s busy at the moment. . She is having a piano lesson.
B. Oh yes, of course. She has one every Wednesday.
5. A. Have you emailed Andy yet?
B. I am emailing him right now, actually.
6. A. How many facebook friends have you got?
B. Not many. I think I have got about fifty or sixty.
7. A. I am looking for my phone.
B. Have you looked in the kitchen? I think I saw it in there a few minutes ago.
8. A. You see Karen quite often, don’t you?
B. Usually, yes. But I haven’t seen her for a few weeks now.
9. A. I am reading a great book at the moment — Tirbal life by Bruce James. Have you read it?
B. No, but I have read another one of his books.