Պատմության առաջադրանքների փաթեթ․
- Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ <<Վանի թագավորությունը Սարդուրի II-ի ժամանակ։ Վանի թագավորության անկումը>>
- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
1-Վանի թագավորության որ արքայի օրոք է թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը։ Նշեք այդ սահմանները։
Սարդուրի II-ը Վանի թագավորության երկրորդ արքան էր: Նրա շնորհիվ թագավորության սահմանները շատ էին ընթարձակվել և այն նույնիսկ կոչվում էր “Չորս ծովերի երկիր”: Այն հյուսիսում հասնում էր Սև ծով, հյուսիս-արևելքում՝ Կուր գետ, արևեքում՝ Կասպից ծով, արևմուտքում՝ Ասիայի կենտրոնական շրջան, հարավում՝ Պարսից ծոց, և հարավ-արևմուտքում՝ Միկջերկրական ծով:
2-Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան մ․թ․ա․ 743 և 735 թվականներին։
Այս շամանակաշրջանում Վանի թագավորությունը հասել էր մինչև Բաբելոն՝ ուզենալով շրջափակել և գրավել Ասորեստանը: Նրանք արդեն երեք կողմից շրջապատել էին Ասորեստանը: 743թ-ին, լրիվ շրջափակումից խուսափելու համար, Ասորեստանի արքա Թիգլաթպալասար III-ի զորքը, Եփրատի հովտում, կարողացավ կասեցնել հայկական բանակը: Ութ տարի անց՝ 735թ-ին Թիգլաթպալասար III-ը որոշեց արշավանք ձեռնարկել դեպի Տուշվա: Նա չկարողացավ գրավել այն, բայց այդպիսով ապացուցեց, որ իր երկիրը հզորացել է և Վանի թագավորության գլխավոր մրցակիցն է Առաջավոր Ասիայում:
3-Նկարագրե՛ք Ռուսա I-ի կատարած արշավանքները։
Ռուսա I-ը արշավանքներ ձեռնարկեց դեպի Սևանա լճի ավազան՝ այնտեղ կառուցելով երկու ամրոց: Դրանից հետո նա արշավեց դեպի հարավ՝ հասնելով մինչև Ասորեստան, դեպի արևելք՝ նվաճելով մինչև Կասմից ծով ընկած այդ տարածքները:
4- Ինչու՞ Ռուսա I-ի բանակը մ․թ․ա․ 716 թվականին անհաջողություն կրեց, ի՞նչպիսի հետևանքներ ունեցավ պարտությունը։
Մ.թ.ա. 716թ-ին կիմերների ցեղերը անսպասելի մտան Վանի թագավորության տարածք և երկու ճակատում հարձակվող թշնամիների օղակին չդիմանալով Թուսա I-ը անհաջողություն է կրում: Այս իրավիճակից օգտվելով Սարգոն II-ը որոշում է արշավել Վանի թագավորություն, բայց առանց մեծ հաջողությունների վերադառնալուց նա թալանեց Խալդիի գլխավոր տաճարը և մտավ Արդինի-Մուսասիր, որը կարևոր բաց սրբավայր էր:
5-Ինչպե՞ս կգնահատեք Ռուսա II-ի դիվանագիտական քաղաքականությունը։
Ռուսա II-ի խելացի դիվանագիտությունը օգնեց նրան խուսափել պատերազմից և անհարկի կորուստներից։ Նա բարեկամական հարաբերություններ հաստատեց քմերների հետ և օգտագործեց դրանք Ասորեստանի դեմ։ - Վերլուծե՛ք
Ինչու՞ Վանի թագավորությունը կործանվեց։
Պետության իշխանությունը թուլացավ Ռուսա II-ից հետո։ Վերջին հայտնի թագավորը Սարդուրի III-ն է, որը հիշատակվում է ասորական արձանագրություններում 643 թ.: Նրան հաջորդել է որդին՝ Սարդուրի IV-ը, սակայն նրա գահակալության մասին շատ քիչ տեղեկություններ ունենք։ Ռուսա III-ի օրոք ավելի լավ փաստագրված է, որը բացահայտում է թագավորության փոքրացող սահմանները նրա կառավարման տարիներին։ Հյուսիսից եկող սկյութական ցեղերը Վանի թագավորության անկման հիմնական պատճառն էին։ Չնայած Վանի թագավորությունն առաջինն էր, որ լեռնային շրջանը միավորեց մեկ թագավորության մեջ, այն ի վերջո ընկավ։ Նրա անկման ճշգրիտ հանգամանքներն ու ժամանակը մնում են անհայտ, բայց ոմանք կարծում են, որ դա կարող էր պայմանավորված լինել մինչև մ.թ. 609 թ.-ից առաջ տեղի ունեցած հեղաշրջման հետևանքով:
Օգտվե՛ք այս դասագրքից