Տրոհվող որոչի կետադրություն, Հայոց լեզու

Կետադրել տրոհվող որոշիչները։

Երիտասարդն իր առջև տեսավ ծանոթ միջնաբերդը՝ վերից վար ծառաստանով շրջապատված և կանաչների մեջ կորած այգին՝ ատամնավոր պարսպով ու բուրգերով գոտևորված։

Քիչ հետո երևաց Ավագ, կամ, ինչպես կոչում էին, Վաղարշապատի դառը՝ զույգ աշտարակներով և բարձր բուրգերով, որոնց վրա ծածանվում էին
պարսիր դրոշներ՝ բազմաթև արծվի զինանշանով։

Դեմ դիմաց կանգնած էր ծանոթ մի տղամարդ՝ ծանոթ ժպիտով, ժամանակի ճերմակ փոշուր սպիտակած մազերով, բայց երիտասարդական, առույգ կերվածքով ու վեհատեսիլ։

Մերթընդմերթ նավթահանքերիր լսվում էին ինչ-որ խշշյուններ, դա դեպի ամբարները հոսող նավթի ձայնն էր՝ միօրինակ ու տաղտկալի։

Բեկին մոտեցավ մելիք Թուրինջը՝ գեղջկական հագուստով, գլխաքար ու
շփոթված։

Աղոթասրահ մտան երկու քահանա, մեկը՝ տեր Սարգիսը՝ միջահասակ
նիհար մարմնով, խորամանկ աչքերով, հազիվ քառասուն տարեկան, մյուսը՝
տեր Հովսեփը՝ բարձրահասակ, սպիտակամորուս, բարի դեմքով ծերունի։

Քաղաքի սակավամարդ նրբանցքներից մեկով քայլում էր մի երիտասարդ՝ ուսերից վար թափվող, դարչնագույն զգեստով, մուգ շագանակագույն մույկերով։

Երկար քայլելուց հետո վերջապես հասան մի լեռնահովիտ՝ սառնորակ
աղբյուրներով, պաղ շնկշնկան քամիներով, թափանցիկ օդով ու երփներանգ
ծաղիկներով, և որոշերին այլևս չշարունակել ճամփան և ապրել Երկրային
այդ շքեղ դրախտում։

Շուտով Սամսոնը դառնում է խրոխտ, հաղթանդամ պատանի՝ առասպելական ուժով, հուժկու բազուկներով, խարտյաշ գանգուր մազերով և ահասարսափ է տարածում թշնամիների վրա։ Նա սիրահարվում է մի կնոջ՝ Դալիլա անունով։

Մարգագետինը՝ պճնված հիասքանչ ծաղիկներով ու թավիշ կանաչով, ընդամենը մի քանի ժամ հետո պիտի տրորվեր զինվորների ոտքերի տակ։

Գողիաթը հագել էր ամուր զրահ՝ հյուսված մետաղալարից, գլխին ուներ սաղավարտ՝ արծաթյա ատամներով, ոտքերին՝ պողպատյա սռնապաններ, ձեռքին՝ վահան և սուր։

Դա մի երիտասարդ ինժեներ էր՝ քաղաքացիական հագուստով, կարճլիկ մազերով, փարթամ մորուքով, նիհար ու արագաշարժ։

Այդ աղջիկը ամայի դաշում բուսած մի հատիկ մանուշակ է՝ հրապուրիչ, ինքն իր հեզությամբ և նուրբ բուրմունքով։

Միքայելի աչքերի առջև պատկերանում էին բանվորների վտիտ դեմքերը՝ մրոտ ու նավթոտ, մթին ու մռայլ, ինչպես նավթահորերի խորքը։

Միջերկրական ծովի ափին փռված է Ալեքսանդրիան՝ ուղղաձիգ փողոցներով, մարմարիոն պալատներով, փարթամ պուրակներով և մանավանդ աշխարհահռչակ գրադարանով, որ դեպի իրեն է ձգում հազարավոր զբոսաշրջիկների։

Թողնել մեկնաբանություն