Իմ միջավայրը
Իմ միջավայրը, ինչպես և բոլորինս, աղտոտված է։ Դա դարձել է մեր սովորական կյանքի մի մասը, բայց իրականում շատ մեծ խնդիր է։ Ամեն օր կարելի է զգալ աղտոտվածությունը օդում մեքենաներից եկող գազերից, որոշ տրանսպորտներից և այլն։ Նաև փողոցում ամեն տեղ թափված աղբը, ամենաշատը ծխախոտների մնացորդները, պլաստիկ տոպրակներ և այլն, ուտելիքի մնացորդներ, թղթեր։ Շատ մարդիկ տառապում են ասթմայով, սրտի հետ կապված խնդիրներով, մաշկի քաղցկեղով, շնչառությամբ և լուրջ խնդիրներով շրջապատող վատ մթնոլորտի պատճառով: Օրինակ, շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով օզոնային շերտերում բազմաթիվ անցքեր կան: Այս հասկացության պահպանման մեկ այլ հիմնական հիմնավորումն այն է, որ վատ աղտոտվածության պատճառով սառույցները հալում են Անտարկտիդայում, և կենդանիների շատ տեսակներ վտանգի տակ են: Մարդիկ և կենդանիները երկուսն էլ տառապում են բազմաթիվ առողջական խնդիրներից, քանի որ չունեն թարմ սնունդ, ջուր և օդ: Կարծում եմ՝ կառավարությունը պետք է գումար ներդնի և խրախուսի մարդկանց ավելի շատ ծառեր տնկել և պահպանել մթնոլորտը: Աղտոտված օդի հետ պայքարելու համար իմ միջավայրում կան շատ ծառեր։ Նրանք ամեն փողոցում կան, շատ գեղեցկացնում են, և, ամենակարևորը, թթվածին են տալիս։ Նաև այս վերջին տարիները շատացել է էլեկտրական տրանսպորտը, ինչը իմ կարծիքով կարող է շատ օգնել։
1. Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:
Էկոլոգիան ուսումնասիրում է օրգանիզմները և նրանց փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ: Այն կենտրոնանում է հասկանալու վրա, թե ինչպես են կենդանի էակները գոյակցում և ինչպես է մարդկային հասարակությունն ազդում բնական աշխարհի վրա: Էկոլոգիան նաև ուսումնասիրում է բոլոր կենդանի էակների համար կայուն և հավասարակշռված միջավայր պահպանելու ուղիները:
2. Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում:
Մարդու, տեխնիկայի արագ զարգացման պատճառով մեր միջավայրը շատ է աղտոտվել: Առաջացել են շատ գլոբալ խնդիրներ, որոնք նախկինում չկային: Դրանցից են՝ գլոբալ տաքացումը, ջրի, օդի աղտոտումը, աղբը (մեծ մասը պլաստիկը), կենդանիների պակասումը, ծառերի հատումը, գործարանները և այլն: Մարդիկ աղտոտում են շրջակա միջավայրը, քանի որ ցանկանում են օգտագործել բնությունն իրենց շահի համար: Գիտության և տեխնիկայի առաջընթացին զուգահեռ աճում է բնության շահագործումը:
3. Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:
Մարդիկ պետք է հասկանան, որ բնությունը կարևոր է մեր գոյատևման համար: Կարևոր է հոգ տանել բնության մասին և խուսափել այն աղտոտելուց։ Օգտագործելով նրա ռեսուրսները ամենայն պատասխանատվությամբ՝ մենք կարող ենք կանխել էկոլոգիական խնդիրները։ Մեր կատարած յուրաքանչյուր գործողություն կարող է ազդեցություն ունենալ այս ամենի վրա:
4. Ինչ է սպասվում մեզ ապագայում:
Ջերմոցային գազերի շարունակական արտանետումները կհանգեցնեն կլիմայի հետագա փոփոխությունների: Ակնկալվում է, որ ապագա փոփոխությունները կներառեն ավելի տաք մթնոլորտ, ավելի տաք և թթվային օվկիանոս, ավելի բարձր ծովի մակարդակ և տեղումների ավելի մեծ փոփոխություններ: