Assignments for 03.11.23

Destination B2 slide 34, A, B
Navigate slide 144 ex-es 1,2

A. If a word or phrase in bold is correct, put a tick. If it is incorrect, rewrite it correctly on the line, including all possibilities.

  1. The universe is going to continue to expand for billions of years.
    The universe will continue to expand for billions of years.
  2. Look out! You will hit the car in front!
    Look out! You are going to hit the car in front!
  3. I’m going to do the washing-up tonight, if you like. ✓
  4. Do you think that, in the future, people will live to be hundreds of years old? ✓
  5. Will I carry some of those bags for you, or can you manage?
    Shall I carry some of those bags for you, or can you manage?
  6. I know! I’m going to have a barbecue on my birthday!
    I know! I’ll have a barbecue on my birthday!
  7. Are you going to just hold this door open for me for a minute? Thanks a lot!
    Will you just hold this door open for me for a minute? Thanks a lot!
  8. We’ve decided we will try that new restaurant after the pray tomorrow night. ✓
  9. We’re going to fly to Jamaica in the summer. ✓
  10. Shall we invite Tony and Tim round tonight? ✓
  11. Are we going to invite Tony and Tim round tonight? ✓
  12. Will you go to Jason’s party next Saturday?
    Are you going to go to Jason’s party next Saturday?

B. Circle the correct word or phrase. If both options are correct, circle both.

  1. We aren’t/We’re not going to miss the train, are we?
  2. I think I’m going to do/I’m doing really badly in English test tomorrow.
  3. Josh is going to sing/is singing a song in the school talent contest next week.
  4. I’m going to buy/buying a big yacht if I can when I’m older.
  5. Sports Day is going to be/being held on the last day of term.
  6. Does/will the concert on Thursday last more than two hours?
  7. Are they going to broadcast/Will they broadcast the music awards live tomorrow night?
  8. Do they broadcast/Are they broadcasting the music awards live tomorrow night?
  9. According to the timetable, the train for Oxford leaves/is leaving at 10.15.
  10. Does the restaurant open/Is the restaurant opening next Sunday?

1. Put the words in the right order to make sentences.

  1. Global warming is likely to continue for several hundred years.
  2. In the future, humans might be able to communicate with animals.
  3. One day, humans will possibly colonize the planet Mars.
  4. We will probably spend more and more time in front of computer screens.
  5. We are unlikely to ever make contact with aliens.
  6. In the future, humans will spend most of their time inside buildings.
  7. Humans probably won’t ever live to be two hundred years old.

2. Rewrite the sentences using the words in brackets.

  1. They are unlikely to arrive in time.
  2. Cities in the future will probably have more green spaces.
  3. That unemployment is likely to continue rising.
  4. The ice caps probably won’t melt completely.
  5. It may rain later.
  6. It’s unlikely that I will finish my report before friday.
  7. If United Nations forecasts are correct, by 2050 the global population is likely to be between nine and ten billion.

Մեր ժամանակակիցը․ Վանո Սիրադեղյան

Որպես քննարկման, գրախոսման թեմաներ՝ Վանոյի մտքերից․

1․ Հիասթափվելու համար էլ, ի դեպ, արիություն է պետք: Արիություն նաև քո՛ մեջ փնտրելու կրկնվող հույսերի կրկնվող կործանման պատճառը:

2․ Հնարավոր է անգամ, որ երբ մահը մոտ լինի, ապրելու սովորույթը թույլ չի տալու կռահել այդ մասին:

3․ Ես երբեք ռոմանտիկ չեմ եղել, եւ ինձ համար ռոմանտիզմն երբեք սիրո առարկա չի եղել: Ես կարող եմ համակերպվել ռոմանտիկի հետ միայն այն դեպքում, եթե նա այլ գերորակներ ունենա:

4․ Երբ ուրանում են գլխավորը, մանր բաները շատանում են:

5․ Մարկեսը ասում է՝ «Բազմացե՛ք, կովեր, կյանքը կարճ է»։ Հետեւեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։ Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ։

6․ Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը։ Ինչպես եւ վարունգի՝ կանաչը։ Աղջկա՝ կույսը։ Կրծքի՝ երկու հատը։ Ազգի՝ համաշխարհայինը։

7․ Եթե ապրել լինում է գրեթե առանց փողի, ինչու՞ պիտի չապրվեր բոլորովին անփող:

8․ Պարզապես հարկավոր է այլոց շահերի ու խաղերի բախման ոլորտում զգոն մնալ – չխեղճանալ, չմեծամտանալ, մոտիկը թողած հեռուն չվազել, խելացիորեն մեզնից բացի ոչ մեկին չհավատալ, տառացիորեն ոչ մեկի:

9․ Քեզ մի քիչ էլ թաքուն պահի: Բարձր մնա, սիրտդ խալու պես ոտների տակ չփռես:

10․ Դադարը, ժամանակավոր, թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։

11․ Մի կյանքի ընթացքում մարդը հասցնո՞ւմ է փոխվել, թե՞ մակընթացությունն ու տեղատվությունն են ընկալվում որպես փոփոխություն։

12․ Եւ առհասարակ սերը անցողիկ է լինում: Իսկ միակողմանի սերը լինում է ողբերգական:

13․ Լավ մերկությունն էլ այն է, որ մերկանալու էլի տեղ ունի:

14․ Պետք է վայելել այն զգացողությունը, որ այսօր նույն սուրճից ես խմում, ինչ խմել ես տասնհինգ տարի առաջ։ Չի բացառվում, որ վաղուց արդեն դա նույն սուրճը չէ, հնարավոր է, որ համն է արդեն ուրիշ, բայց համի հիշողությունը ասում է՝ նույնն է։

15․ Ճիշտն ասած, մենք էլ ենք մեր հոգու խորքում մեծ Հայրենիք ուզում, ինչպես ամենայն կով, փորի թե մայրական բնազդով, ուզում է ավելի ընդարձակ մարգագետին։ Բայց ի տարբերություն մայրական֊անասնական բնազդով ընդարձակ մարգագետին տենչացող կովի, ի տարբերություն հյութալի առվույտներում անտերությունից ու անվերահսկելիությունից կերկոխով պայթած (դաս չհանդիսացած) կովի, մենք չենք ուզում ազգովի դառնալ այն թերմաշը, որը, հենց կողքից մեկը գոչում է՝ «հրե՛ս խիարը», աղը առած վազում է՝ վրան ցանելու։ Իհարկե, գոնե մեկ անգամ կծելու հույսով։ Բայց ինչո՞ւ սկսեցինք ու վերջացրինք կանաչ խիարի պատմությամբ։ Չէ՞ որ խոսքը Հայրենիքի մասին էր լինելու։

Վանո Սիրադեղյանը ուներ շատ ռեալիստիկ մտածելակերպ: Նա համարում էր, որ ռոմանտիզմը վնասակար է և այն ստիպում է աչք փակել մեծ խնդիրների վրա, ինչի պատճառով նաև ավելանում են փոքր խնդիրները: Ինչքան էլ մարդը ենթագիտակցորեն ձգտի ամենալավին և իդեալականին (օրինակ՝ մեծ հայրենիքին), սակայն ընկնելով այդ հեռու երազանքի հետևից, մոռացվում են կարևոր խնդիրները: Ես նրանից նաև կարդացել եմ «Պարտուսի գերին» և «Սիրելու տարիք» ստեղծագործությունները: Վանո Սիրադեղյանի գրելու ձևը մի քիչ բարդ է ինձ համար, բայց միևնույնն է հետաքրքիր: Ինձ դուր եկած մտքերից են.

«Պարզապես հարկավոր է այլոց շահերի ու խաղերի բախման ոլորտում զգոն մնալ – չխեղճանալ, չմեծամտանալ, մոտիկը թողած հեռուն չվազել, խելացիորեն մեզնից բացի ոչ մեկին չհավատալ, տառացիորեն ոչ մեկի:»

«Դադարը, ժամանակավոր, թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։»

Համր բնագրեր, Հայոց լեզու

Նրա հայրենիքը եղել է բարձրաբերձ Սասունը՝ այդ խուլ երկրի ամենախուլ անկյունը, որտեղ ձորերը դառնում են կիրճեր, խորունկ խավարչտին լեռնագագաթները՝ ապառաժներ՝ լերկ, ժանտատեսիլ: Տաք կիրճերում, լեռնային կարկաչուն վտակների՝ զմրուխտ կանաչով ծածկված ափերին գալարվում էր վայրի խաղողը, և նրա որթը մագլցում էր բրոնզագույն ժայռերի վրա: Աճում էր վայրի հոնը, երբեմն թուզը՝ քաղցր, մեղրածոր: Իսկ բարձրերում, որտեղ ցրված էին աղքատ հյուղակները, ցանում էին կորեկ ու վաղահաս ցորեն: Աշնանը՝ բերքահավաքի ժամանակ, մարդիկ արտերը եզրին խարույկ էին վառում, որպեսզի արջերը չտրորեն կորեկը: Երբեմն ընկույզի մեծությամբ կարկուտն է ջարդել այդ տքնաջան մարդու՝ արևից և խորշակից խանձված դեմքը, և ցուրտը սառեցրել է նրա՝ հողից կոշտացած ձեռքերը: Թվում էր՝ մինչև մահ կապրի այդ քարերի վրա, և երբեք չէր ենթադրում, ինչ է սպասվում իրեն: Բայց տակնուվրա անելով մարդկանց միօրինակ առօրյան, պայթեց պատերազմը՝ ահազարհուր ու տևական, և հրացաններ որոտացին՝ վառոդի մահաբեր շունչը տարածելով լեռնաշխարհի՝ սարսափից, ցավից ու քաղցից կծկված գյուղերում: Սկսվեց արտագաղթը և մարդիկ՝ մահվան ահը աչքերում, տեղահան եղան՝ բռնելով օտար աշխարհների ճանապարհները: Վերցնելով կնոջն ու աղջկան, Հազրոն՝ ինչպես բունը կորցրած թռչուն, անցավ լեռից լեռ, քարանձավից քարանձավ, և՝ ահը աչքերի մեջ, մի պարզկա օր, միջօրեին հասավ ինչ-որ հարթավայր՝ գաղջ օդով, պղտոր, դեղին գետերով, որոնց մեջ չէին երևում այն ականակիտ առվակները, որ թավալգլոր իջնում էին հայրենի լեռների սառույցով պատված գագաթներից: Լաց եղավ կինը, լաց եղավ և Հազրոն, ու սիրտը թեթևացավ: Ապա՝ սրբելով արցունքը, ուսն առավ աղջկան և քայլեցին առաջ` դեպի անհայտ հեռուները: